Ճապոնիայում անհավանական արագությամբ վաճառվում են Վլադիմիր Պուտինի նկարով օրացույցերը
Գուցե քչերին է հայտնի, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարներով կառավարության հավանությանն արժանացած օրացույցեր են թողարկվում:
Սակայն, ինչպես հայտնում է Oddity central-ը, օրացույցերի հետ կապված առավել զարմանալի փաստն այն է, որ դրանք անհավանական մեծ տարածում են գտել Ճապոնիայում, որտեղ հարյուր հազարավոր օրինակներ են վաճառվել վերջին մի քանի ամսում: ՌԴ առաջնորդի երկրպագուներն անխնա գնում են նոր թողարկվող օրացույցները:
2017-ի պաշտոնական օրացույցը թողարկել է Սանկտ Պետերբուրգում գործող «Մեդնի Վսադնիկ» ընկերությունը: Այն պատկերում է Պուտինի լուսանկարներից որևէ մեկը ամեն ամսվա համար, որոնց կից ներկայացված են նրա ամենահայտնի խոսքերը:













