Բաքվում 18 կրոնական ակտիվիստների մեղավոր են ճանաչել ահաբեկչության գործով
Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել` մեղավոր ճանաչելով 18 կրոնական ակտիվիստներին Նարդարան գյուղում իրականացված անկարգությունների գործով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նրանց մեղադրում էին սպանության, ահաբեկչության, զանգվածային անկարգություններ իրականացնելու, ապօրինի զենք պահելու և այլ հանցագործությունների մեջ:
«Մուսուլմանական միություն» չգրանցված շարժման առաջնորդ Թալեհ Բագիրովին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Վերջինիս տեղակալին ևս 20 տարվա ազատազրկման են դատապարտել:
«Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել: Մինչդեռ շարժման մյուս մասնակիցները 10-20 տարվա ազատազրկման պատիժ են կրելու:
2015-ի նոյեմբերին Ադրբեջանի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել Բաքվի մոտակայքում գտնվող Նարդարան բնակավայրում, որի ընթացքում 4 բնակիչ և մի քանի ոստիկաններ են զոհվել:










