Գեղեցկության և երիտասարդության գաղտնիքներ` տարբեր երկրների բնակչուհիներից

13:43 • 26.01.17

Երբեմն գեղեցկությունը փոխանցվում է ժառանգաբար, սակայն փարթամ մազեր և փափուկ ու հարթ մաշկ ունենալու համար հաճախ անհրաժեշտ է լինում մեծ ջանքեր գործադրել:

Տարբեր երկրների բնակիչներ ունեն իրենց գաղտնիքները, որոնք օգնում են երկար պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը: Այս գաղտնիքները փոխանցվում են սերնդեսերունդ, և AdMe.ru-ն որոշել է կիսվել դրանցով:

Ավստրալիա

Գլխի մաշկի քորից, չորությունից և թեփից ազատվելու համար ավստրալուհիները շամպունի մեջ ավելացնում են մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ: Ոմանք օգտագործում են շամպուններ, որոնց մեջ արդեն առկա է այս բաղադրամասը:

 

Եգիպտոս

Դեռևս Կլեոպատրան իր համար բացահայտել է կաթնային վաննաների հրաշալի հատկությունները գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար: Այսպիսի վաննա ընդունելու համար պետք է ջրի մեջ ավելացնել 1-2 լիտր տաք անարատ կաթ և 100 գրամ մեղր, և 15-20 րոպե անց մաշկը զգալիորեն ավելի փափուկ և առաձգական կդառնա:

Վաննան ընդունելուց առաջ պետք է համոզվել, որ ալերգիա չունեք:

 

Չինաստան

Չինաստանի բնակչուհիները կնճիռների դեմ պայքարելու և դեմքը մաքրելու համար բրնձի ջուր են օգտագործում: Պետք է բրինձը թրջել 20 րոպե և քամել այն: Ստացված ջուրը կարելի է քսել դեմքին:

 

Կոստա Ռիկա

Ամերիկյան այս երկրում մաշկի ծակոտիները նեղացնելու և դեմքը թարմացնելու համար օգտագործվում է նարնջի հյութը: Այն պետք է ջրի հետ խառնել 1:1 հարաբերակցությամբ, բամբակի միջոցով քսել դեմքին և թողնել 10 րոպե:

 

 

Հունաստան

Հունաստանում ձիթապտղի յուղն օգտագործվում է ոչ միայն որպես սննդամթերք, այլև՝ որպես կոսմետիկ միջոց: Ձիթապտղի յուղով մաքրում են մաշկը, բուժում արևայրուքները, ինչպես նաև մազերի կոնդիցիոներ պատրաստում դրա հիման վրա: Պետք է մեկ բաժակ մածունը խառնել մեկ գդալ ձիթապտղի յուղի հետ, քսել մաքուր մազերի վրա և հինգ րոպեից լվանալ:

 


 

Սկանդինավիայի երկրներ

Խոնավեցված և երիտասարդ մաշկ ունենալու համար Սկանդինավիայի բնակչուհիները հանքային ջուր են քսում դեմքին, փորձում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և առողջ սնունդ ընդունում: