ԱՄՆ-ում միջռասայական ամուսնությունից ծնված երկվորյակները գրավել են համացանցի օգտատերերին (լուսանկարներ)

08:22 • 27.01.17

ԱՄՆ-ի Իլինոիս նահանգի Քուինսի քաղաքում ընտանիք է ապրում, որի երեխաները գրավել են համացանցի օգտատերերի սրտերը:

Բանն այն է, որ երկվորյակները ծնվել են միջռասայական ամուսնության արդյունքում. 9 ամսական Կալանին նման է իր կովկասցի մորը, իսկ Ջարանին`աֆրոամերիկացի հորը:

«Մենք քրոմոսոմային երկվորյակներ ենք: Կալանին բաց մաշկով և կապույտ աչքերով է, իսկ Ջարանին` մուգ մաշկով ու շագանակագույն աչքերով: Սա հազվադեպ երևույթ է, և հաճելի է կիսվել դրանով», - գրել է աղջիկների մայրը` Facebook-ում հրապարակելով նրանց նկարը:


Ստորև կիսվում ենք արտառոց ընտանիքի լուսանկարներով, որոնք հրապարակվել են Boredpanda.com կայքում: