Ռեստորանում Գորբաչովի լուսանկարը՝ 2 շիշ օղի խմելու մասին գրառմամբ, մեծ տարածում է գտել համացանցում

22:26 • 29.01.17

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը` ռեստորանում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, լրագրողը 85-ամյա Գորբաչովի լուսանկարին կից գրառում է կատարել` նշելով, որ նախկին քաղաքական գործիչը երկու շիշ օղի է ըմպել արդեն:

Սոցցանցի օգտատերերը սկսել են այդ հրապարակման մեկնաբանություններում կատակներ անել Գորբաչովի դիմացկունության վերաբերյալ` հիշեցնելով նաև հակաալկոհոլային արշավի մասին, որ իրականացվում էր Խորհրդային Միությունում վերջինիս կառավարման օրոք:

Վերջում Վենեդիկտովը մասնավորեցրել է, որ Գորմաչովի հետ միասին 0.7 լիտր տարողությամբ 2 շիշ օղի են խմել: