2016թ. Թուրքիայում սնանկացման պատճառով 100.000 արհեստանոց է փակվել

12:21 • 30.01.17

Թուրքիայում 2016 թվականի ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով շուրջ 100.000 արհեստանոց է փակվել, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայում արհեստավորների կոնֆեդերացիայի պաշտոնական տվյալներին:

Ի դեպ, նշված ցուցանիշը մոտ 4.000-ով ավելի է 2015թ.-ի տվյալից:

Տնտեսական խնդիրների պատճառով երկրում աշխատանքային ոլորտ է փոխել 1.286.103 մարդ, 2015թ.-ին այդ ցուցանիշն ընդամենը 216.309 էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Թուրքիայում արհեստավորների կոնֆեդերացիայի նախագահ Ալիջան Էբեդինօղլուն զեկույց էր ներկայացրել, որից պարզ է դառնում, որ Թուրքիայի հարավ-արևելքում գործող արհեստավորների շուրջ 12 տոկոսը 2016թ.-ի ընթացքում ստիպված է եղել փակել աշխատավայրը:


Նույն զեկույցի համաձայն՝ մոտ 16.000 արհեստավոր դիմել է թուրքական բանկերին վարկեր ստանալու ակնկալիքով, սակայն մերժվել է: