Բանգլադեշում որոշել են ներգաղթյալներին վտարել հեղեղվող կղզի

19:52 • 31.01.17

Բանգլադեշի կառավարությունը որոշել է Մյանմաից ժամանած փախստականներին վտարել անմարդաբնակ կղզի, որը հեղեղվում է բարձր մակընթացությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Մենք մտավախություններ ունենք, որ մուսուլման ռոհինջաների կանոնավոր ներհոսքը կբերի երկրի կրիմինոգեն իրավիճակի վատթարացմանը և կնպաստի հիվանդությունների տարածմանը, ինչպես նաև այլ սոցիալական և ֆինանասկան խնդիրներ կստեղծի», -ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռոհինջաների կապը տեղացիների հետ կանխելու համար պլանավորվում է մինչև Մյանմա արտաքսելը տեղավորել նրանց Բենգալյան ծոցում գտնվող կղզիներից մեկում, որը բարձր մակընթացությունների ժամանակ ամբողջությամբ ծածկվում է ջրով և նույնիսկ նշված չէ քարտեզների մեծամասնությունում: