«Ժառանգությունում» երեկ գաղտնի, առհասարակ որևէ նիստ չի եղել. Զ. Փոստանջյանը հերքում են

18:32 • 31.01.17

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի` մամուլին հայտնած որոշ տեղեկություններից («Ագենտ` «Ժառանգություն»-ում.  ո՞վ է ինֆորմացիայի արտահոսքի հեղինակը» «Իրավունք») տպավորություն է, որ վարչության ժամը 16-ի նախատեսված, ապա հետաձգված նիստը ամեն դեպքում տեղի է ունեցել և կուսակցությունում գաղտնի նիստ են արել:

Մասնավորապես, նման տպավորություն կա Արմեն Մարտիրոսյանի` «Իրավունք» թերթին տված հարցազրույցի հետևյալ հատվածից. «Երեկ նիստն ավարտվելուց տասը րոպե հետո ինձ են զանգում լրատվամիջոցները: Կոնկրետ մեկն արագ տեղեկություն է հասցնում»:

Զարուհի Փոստանջյանը Tert.am-ի հետ զրույցում կտրականապես հերքեց հնարավորությունը, որ երեկ «Ժառանգության» վարչության նիստ է տեղի ունեցել՝ հայտնելով. «Պաշտոնապես հայտնում եմ, որ երեկ մենք նիստ չենք ունեցել»:

Նույնը կրկնեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Լիլիթ Սարուխանյանը: Վերջինս, սակայն, պարզաբանեց, որ խոսքը կուսակցության վարչության նախորդ նիստի մասին է: