Մարտուն Գրիգորյանը շուտով կհայտարարի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու մասին

21:04 • 31.01.17

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն արդեն սկսել է նախընտրական գործունեությունը:

«Ես 2012 թվականից եմ սկսել նախընտրական գործունեությունս»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը:

Տեղեկություն կա, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում իր ու Մուշեղ Պետոյանի առաջադրումը հաստատվել է և Մարտուն Գրիգորյանն առաջադրվելու է ՀՀԿ Շիրակի ռեյտինգային ցուցակով:

«Ես հայտարարություն եմ տարածելու էդ մասով, որից հետո նոր մեկնաբանություններ կտամ հարցազրույցների տեսքով»,-ասաց Գրիգորյանը՝ չհերքելով տեղեկությունը:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է ՀՀԿ-ական դառնալ, Մարտուն Գրիգորյանը բացասական պատասխան տվեց:  

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ԲՀԿ-ական նախկին թիմակիցների ու Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ մրցակցությունը, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Իմ հայտարարությունից հետո բոլոր հարցերի պատասխանը կլինի»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն պարբերաբար պարտվել է Գյումրիում, ի՞նչ հույսերով է ինքը ՀՀԿ-ի հետ գնում, պատգամավորն ասաց. «Ես դեռ հայտարարություն չեմ արել, հայտարարությունից հետո բոլոր հարցերի պատասխանները հստակ կտամ»։