Սաուդյան արքայազնն օդանավի տոմսեր է գնել 80 բազեի համար. լրատվամիջոցներ

15:32 • 31.01.17

Reddit սոցցանցի lensoo մականունով օգտատերը հրապարակել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես են տասնյակ բազեներ «ճանապարհորդում» սովորական ուղևորատար օդանավով:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, աղմկահարույց լուսանկարն արել է անձնակազմի հրամանատարը:


Հրապարակման հեղինակը պնդում է, որ 80 բազեների համար, որոնք տեղավորվել են օդանավի մեջտեղի շարքի զգալի հատվածում, տոմսերը գնել է Սաուդյան Արաբիայի արքայազնը: Ավելին՝ բազեներին չանհանգստացնելու համար նրանց աչքերը փակել են հատուկ կապիչներով: