Ռուս 18 միլիարդատերերի կարողությունը հունվարին ավելացել է 7.9 մլրդ դոլարով. Bloomberg
Ռուսաստանցի 18 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2017 թվականի առաջին ամսում ավելացել է 7.9 մլրդ դոլարով: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները, որոնք թարմացվում են ամեն օր:
Վարկանշային աղյուսակի համաձայն` հունվար ամսվա արդյունքներով 18 ռուս միլիարդատերերից 16-ը ավելացրել են իրենց կարողությունը: Մասնավորապես, «Ռուսալ» ընկերության համասեփականատեր Օլեգ Դերիպասկան 1.7 մլրդ դոլար է վաստակել, մինչդեռ մետաղագործական ձեռնարկության հիմնական սեփականատեր Վիկտոր Ռաշնիկովը` 1.1 մլրդ դոլար:
Հունվար ամսվա արդյունքներով` իրենց կարողությունը բարելավել է Ռոման Աբրամովիչը և մի շարք այլ ռուս մեծահարուստներ:
Նախկինում Forbes հանդեսը հայտնել էր, որ ԱՄՆ-ում 2016-ի նոյեմբերին անցկացված նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ավելացել է 29 մլրդ դոլարով:










