ՌԴ Անվտանգության ծառայության և Կասպերսկու լաբորատորիայի աշխատակիցներին պետական դավաճանության մեջ են մեղադրել

19:55 • 01.02.17

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության երկու սպաների և «Կասպերսկու լաբորատորիայի» մեկ աշխատակցի մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի օգտին պետական դավաճանության համար: DW.com-ի փոխանցմամբ`այս մասին փետրվարի մեկին հայտնել է փաստաբան Իվան Պավլովը:

Գործով անցնող անձանց թվում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ինֆորմացիոն անվտանգության կենտրոնի ղեկավար Սերգեյ Միխայլովը, նրա տեղակալ Դմիտրի Դոկուչաևը և «Կասպերսկու լաբորատորիայի»  համակարգչային միջադեպերի հետաքննության բաժնի ղեկավար Ռուսլան Ստոյանովը:

Փաստաբանը չի մասնավորեցրել, թե մեղադրյալներից որին է ներկայացնում, սակայն նշել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: