Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստին գործադիր մարմինը հաստատեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզպետ նշանակելու հարցը։
Նախագիծը կառավարության որոշմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Կառավարությունը հաստատեց որոշումը, վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ից 2014 թվականի ապրիլի 30-ը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 31-ին և այսօր Կառավարության հաստատմամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:










