Մոուրինյու. Մինչև ամառ ոչինչ չեմ ասի տրանսֆերների մասին

21:45 • 03.02.17

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ մինչև ամառային տրասֆերային պատուհանի սկսվելը չի խոսելու ակումբի հնարավոր ձեռքբերումների մասին:

 

«Հաջորդ տրանսֆերային պատուհանը բացվելու է ամռանը, այդ պատճառով, մինչև ամառ ես ոչինչ չեմ ասելու տեղափոխությունների մասին:

 

Հնարավոր տեղափոխությունների մասին խոսակցությունները ժամանակի վատնում է: Այդ խոսակցությունները օգնում են խաղացողներին և նրանց գործակալներին և վատ պայմաններ են ստեղծում ակումբի համար», - Մոուրինյուի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը: