Կրեմլում հուսով են, որ Բելառուսի պատճառով ԵԱՏՄ-ն չի փլուզվի

10:13 • 03.02.17

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը gazeta.ru-ին մեկնաբանել է Բելառուսի հետ պետական սահմանին սահմանային գոտու վերականգնման պատճառով Եվրասիական տնտեսական միության փլուզման վտանգի մասին հաղորդագրությունները, գրում է gazeta.ru-ն:


«Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ի փլուզումն իրական չէ»,- ասել է նա:


Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ հնարավոր է Բելառուսը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի ու Բելառուսի միութենական հանրապետությունից:


ՀԱՊԿ-ում այդ տեղեկատվությունը «բամբասանքներ» են անվանել: Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունում հայտնել են, որ իրենց հայտնի չէ միությունից Բելառուսի դուրս գալու պլանների մասին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը սահմանային գոտի է սահմանել Բելառուսի հետ սահմանին: Համապատասխան կարգադրությունն արել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:


Ինչպես նշվում է՝ որոշումը կայացվել է «ՌԴ պետական սահմանի պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»: Ռուսական Անվտանգության դաշնային ծառայության Սմոլենսկի, Պսկովի և Բրյանսկի շրջանային վարչությունները պետք է նախազգուշացնող նշաններ տեղադրեն սահմանին, ինչպես նաև որոշեն սահմանային գոտի մուտք գործելու համար նախատեսված տեղն ու ժամը: