Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում հզոր պայթյուն է որոտացել (լուսանկար)

08:50 • 03.02.17

Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանի Նուազի լե Գրան թաղամասում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:


Ինչպես հաղորդում է leparisien.fr-ն, պայթյունը տեղի է ունեցել Փարիզի ժամանակով ժամը 22:00-ին՝ բնակավայրի առևտրային կետերից մեկում:


Այժմ իրավապահները փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառները: Ենթադրվում է, որ տուժածների թիվը կավելանա:


«Պայթյունին հաջորդել է հրդեհը: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ևս 4 մարդ թեթև վնասվածքներ են ստացել»,- հայտնել է հրշեջ բրիգադի կապիտան Գիյոմ Ֆրեսը:


Նշվում է, որ պայթյունը եղել է այնպիսի ուժգնության, որ թաղամասի տները ցնցվել են: