ԶԼՄ-ները հայտնել են Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի սահմանման ժամկետները

09:45 • 03.02.17

Ուկրաինայի համար Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը գործի կդրվի արդեն ամռանը: Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 2-ին, գրում է «Европейская правда»-ն:


Այդ հարցի լուծման համար նախ պետք է վերջնականապես հավանության արժանանա, այսպես կոչված, «դադարեցման ռեժիմը»: «Բրյուսելում աղբյուրներին» վկայակոչող հրապարակման մեջ նշվում է, որ դա կարող է արվել մինչև փետրվարի վերջ: ԵՄ երկրներ Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների վերացման քննարկումը կարող է սկսվել մարտին, իսկ ապրիլին համապատասխան փաստաթղթերը կուղարկվեն Եվրախորհրդարան, իսկ մայիսին՝ ԵՄ խորհրդի կողմից հաստատման:


«Եվրահանձնաժողովում և ԵՄ խորհրդում զրուցակիցները պնդում են, որ Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմը կհաստատվի գարնան վերջին, իսկ կյանքի կկոչվի ամռանը: Առավել շատ հնչում է ենթադրություն, որ արդեն հուլիսին ուկրաինացիները ԵՄ կմեկնեն առանց վիզայի»,- ասված է հրապարակման մեջ: