Թրամփը համաձայնել է մասնակցել ՆԱՏՕ-ի մայիսյան գագաթաժողովին

10:21 • 06.02.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է մասնակցել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների՝ մայիսի վերջին կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ մանրամասնելով, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:


NBC News-ի փոխանցմամբ՝ Սթոլթենբերգն ասել է, որ «ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգներին համարում է կառույցի հզոր աջակիցը»:


Աղբյուրը հավելում է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կայանալու է դաշինքի նոր շտաբ-բնակարանում՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանել էր կարևոր, սակայն «հնացած» կառույց: