Աշխարհի խոշորագույն պղնձի հանքավայրը դադարեցնում է աշխատանքը. Reuters

12:31 • 09.02.17

Աշխարհի խոշորագույն պղնձի հանքավայրը, որը տեղակայված է Չիլիի հյուսիսում գտնվող Ատակամա անապատում, կկասեցնի աշխատանքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Union No.1 հանքագործների արհմիության ղեկավար Պատրիսիո Տապիային:

Տապիան հայտնել է, որ անգլո-ավստրալական BHP Billiton հանքարդյունաբերական ընկերությունը նման միջոցների է դիմել հանքափորների գործադուլի պատճառով:

Արհմիության ղեկավարը պարզաբանել է, որ աշխատանքները դադարեցվում են հանքավայրի հիմնական օբյեկտներում` էլեկտրոլիզի առաջին և երկրորդ արտադրամասերում և հիդրոմետալուրգիական կետում:

Նշվում է, որ 2015 թվականին Escondida հանքավայրում ստացվել է աշխարհում պղնձի արտադրանքի 6 տոկոսը: