Իրանը կրկին հրթիռ է արձակել. Fox News
Իրանի իշխանությունները մայրաքաղաք Թեհրանից դեպի արևելք գտնվող «Սեմնան» արձակման կայանից կրկին հրթիռ են արձակել, հայտնում է Fox News-ը՝ մանրամասնելով, որ նախորդ ամիս այս նույն վայրից բալիստիկ հրթիռ էր արձակվել:
Աղբյուրը հավելում է, որ այս տեղեկությունները ստացվել են արբանյակից ուղարկված լուսանկարներից: Դատելով ստացված կադրերից՝ Իրանն արձակել է «երկիր-երկինք» տեսակի գործողության կարճ շառավղով «Մերսադ» հրթիռ:
Ըստ ամերիկյան կողմի՝ արձակվելուց հետո այն անցել է մոտ 50 կմ:
Fox News-ը հիշեցնում է, որ հունվարի 29-ին Իրանն արձակել էր գործողության միջին շառավղով բալիստիկ հրթիռ, ինչից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ հանդիպում էր անցկացրել: Մինչդեռ ԱՄՆ Սպիտակ տունը հայտարարել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին:










