Ես ընտրված քաղաքապետ եմ, չեմ պատրաստվում հրաժարական տալ. Արգամ Աբրահամյան (տեսանյութ)
Այսօր մեկնարկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարին ներկա էր նաև Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին։
Պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում համալրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, Արգամ Աբրահամյանն ասաց. «Ես անկուսակցական եմ և հետագա իմ ծրագրերի մասին հայտարարություն կանեմ»:
Անդրադառնալով հարցադրմանը, թե չի՞ պատրաստվում հրաժարական տալ, ինչպես Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարված Իշխան Զաքարյանը, Արգամ Աբրահամյանն ասաց. «Ո՛չ, ես ընտրված քաղաքապետ եմ»։
Նա նաև հերքեց մամուլի այն տեղեկատվությունը, որ քաղաքի բյուջեի հաշվին պարգևատրում է քաղաքացիներին:










