Էրդողանը հաստատել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացումը

23:52 • 10.02.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ հավանության է արժանացրել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ սահմանելու միտքը, որն ուղղված է երկրի ղեկավարի իշխանությունն ամրապնդելուն:

 

«Թուրքիան կառավարման համակարգի փոփոխության գործում կարևոր սահմանի է մոտեցել», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ` ասել է Էրդողանը:

 

 Փոփոխությունները սահմանելու մասին հանրաքվեն նախատեսված է անցկացնել ապրիլի 16-ին: Հանրաքվեին նախորդող քարոզարշավը մեկնարկելու փետրվարի 25-ին:

 

 Թուրքիայի կառարվարությունում ենթադրում են, որ կառավարման խորհրդարանական ձևաչափի փոփոխությունը կհեշտացնի և կամրապնդի երկրի պետական կառուցվածքը: Այս փոփոխություններին դեմ հանդես եկողները այս որոշումն անվանում են քայլ դեպի ավտորիտարիզմի հաստատմանը: