ԵՄ-ն պետք է պայքարի Ռուսաստանի ապատեղեկատվության դեմ. Գերմանիայի նախագահ
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Ռիգա այցելության ժամանակ հայտարարել է, որ Եվրամիության երկրները պետք է պայքարեն Ռուսաստանի վարած ապատեղեկատվության արշավի դեմ, ուշադրություն հատկացնեն մարդկանց կյանքի որակի վրա և ձգտեն ուժեղ և միասնական Եվրամիության, գրում է korrespondent.net-ը:
«Մեր համերաշխությունը չի սահմանափակվում խոսքերով: Մենք պետք է միասին պայքարենք ռուսական ապատեղեկատվության դեմ»,- նշել է Գաուկը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահների հետ հանդիպմանը:
«Մեզ հարկավոր է ուժեղ և միասնական ԵՄ, նրա ապագայի մասին համաձայնություն»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը:










