Ուկրաինացի գրող Սերգեյ Ժադանին Մինսկում ձերբակալել են
Ուկրաինացի ամենահայտնի ժամանակակից գրողներից մեկը՝ Սերգեյ Ժադանը ձերբակալվել է Մինսկում ռուսական «սև ցուցակների» հիման վրա և զրկվել Բելառուս մուտքի իրավունքից, հայնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա ժամանել էր Մինսկը 24-րդ միջազգային գրքի ցուցահանդեսի և պոեզիայի փառատոնի համար, որը Բելառուսի մայրաքաղաքում էր հավաքել գրողների, թարգմանիչների և երաժիշտների Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լիտվայից, Չեխիայից և Շվեդիայից:
Ժադանն իր ձերբակալության մասին հայտնել է Facebook-ի իր էջում: Նա ձերբակալվել է փետրվարի 11-ի գիշերը հյուրանոցում:
Իրավապահները հայտնել են գրողին, որ նա պետք է հեռանա Բելառուսից երեք օրվա ընթացքում: Ուկրաինացի գրողին բացատրել են, որ նա կկարողանա Բելառուս մուտք գործել միայն այն ժամանակ, երբ ռուսական հատուկ ծառայությունները նրան հանեն «սև ցուցակից»:
2015 հոկտեմբերին Բելառուսի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ երկրներից յուրաքանչյուրի տարածք մուտքի մերժման մասին որոշումների իրականացման փոխադարձ ճանաչման և կատարման կարգի մասին համաձայնագիր:
Մինսկում Ուկրաինայի դեսպանատունը նոտա է hղել Բելառուսի ԱԳՆ՝ պահանջելով պաշտոնական բացատրություններ տալ Սերգեյ Ժադանի ձերբակալության պատճառների մասին:










