Ռուսների 67 տոկոսը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես սպառնալիք. հարցում

17:16 • 12.02.17

Ռուսաստանցիների երկու երրորդը ՆԱՏՕ-ն ընկալում է որպես սպառնալիք, այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հիմնվելով Ջորջ Գելլապի անվան ամերիկյան մասնավոր ինստիտուտի կողմից անցկացված հարցումների տվյալների վրա:

«Ռուսների 67 տոկոսը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես սպառնալիք և միայն 3 տոկոսն են այն պաշտպանվածության երաշխիք համարում: Մնացածները այս հարցում կողմնորոշված չեն», -նշվում է ինստիտուտի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ Արևելյան Եվրոպայի մեծ մասում ՆԱՏՕ-ն ընկալվում է որպես անվտանգության երաշխիք: Օրինակ՝ Լեհաստանոմ այդ կարծիքին են մարդկանց 80 տոկոսը: Կոսովոյում այդ տոկոսը հասնում է 70-ի, Ալբանիայում՝ 90-ի:

Հակառակ դրան Սերբիայում մարդկանց 64 տոկոսը ՆԱՏՕ-ի մասին հակառակ կարծիքին է. սերբերն այն ավելի շատ ընկալում են որպես անվտանգության սպառնալիք: