Լավրովը կանխատեսել է ավելի ինտենսիվ շփումներ ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ

16:28 • 12.02.17

Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադիմնիաստրացիայի հետ հաստատված շփումների մասին և նշել, որ դրանք մոտ ապագայում ավելի ինտենսիվ բնույթ կկրեն: 

Այս մասին հայտնում է ռուսական lenta.ru-ն: 

«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի դիրքորոշում և պատրաստ ենք նստել և քննարկել դրանք, նույնսիկ այն պարագայում, եթե դրանք հակասում են մեր դիրքորոշումներին», - ասել է Լավրովը:

Լավրովը նաև նշել է, որ մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, հեռախոսազրույցներ տեղի կունենան նրա և ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև: