Ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրում 9 մարդ ձնահյուսի տակ է մնացել. մահացածների թվում դպրոցականներ կան

21:13 • 13.02.17

Ֆրանսիական հեռուստաալիքները հայտնել են լեռնադահուկային հանգստավայրերից մեկում իջած ձնահյուսի մասին: Ձնահյուսի տակ է ընկել 9 մարդ, համարյա բոլորը` դպրոցականներ:

1tv.ru-ի հաղորդմամբ` ձյունահյուսի տակ հայտնվածներն իրենց ուժերը փորձել են նշված տարածքի սահմաններից դուրս`չնայած վտանգի բարձր մակարդակին. ձնահյուսի իջնելու հավանականությունը կազմել է 5-ից 3 բալ:

Հայտնի է, որ մահացել է3 ֆրանսիացի`երկու երեխա և նրանց ուսուցիչը, ինչպես նաև`ուկրաինացի զբոսաշրջիկ: Մյուս զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: