Վրացական «Ռուսթավի-2»-ը հայտնել է Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդի հնարավոր թունավորման փորձի մասին

10:25 • 13.02.17

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել է Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Պատրիարքի անվտանգությունն ուժեղացված է, նրա անվտանգության ծառայության ղեկավարը հարցաքննվել է, իսկ պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավարը ձերբակալվել է, հայտնել է հեռուստաալիքը։


«Հնարավոր է՝ մենք գործ ունենք պատրիարքի թունավորման փորձի հետ։ Այդ վարկածը, որը տարածվել է, պաշտոնապես դեռ չի հաստատվել»,- հայտնել է հեռուստաընկերության լրագրողը։


Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն ձերբակալվել է ուրբաթ Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա ուղևորվում էր Գերմանիա՝ պատրիարքի մոտ։ Թբիլիսիի քաղաքային դատարանը հաստատել է, որ արդեն կալանքի օրդեր է տրամադրել։