Զիդան. Նապոլին և Ռեալը հավասար շանսեր ունեն

19:34 • 14.02.17

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` «Նապոլիի» դեմ առաջիկա խաղի մասին:

 

Մրցակիցների միջև առաջին հանդիպումը կայանալու է վաղը` փետրվարի 15-ին «Նապոլիի» հարկի տակ:

 

«Ցանկանում եմ, որ իմ թիմը կենտրոնացված լինի: Մենք գիտենք, որ հնարավորությունները հավասար են:

 

«Նապոլին» լավ խաղացողներ ունի հարձակման գծում, նրանք ուժեղ են տեխնիկապես և արագ են տեղաշարժվում:

 

Ցանկացած թիմ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան, բայց սա երկար և բարդ ճանապարհ է», - Զիդանի խոսքն է փոխանցել «Football Espana»-ն: