Թուրք-սիրիական սահմանին մարտեր են ընթանում քուրդ զինյալների և թուրք զինվորականների միջև
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգի լեռնային շրջաններից մեկում խոշոր բախում է տեղի ունեցել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների և թուրք զինվորականների միջև, այս մասին հայտնում է թուրքական diken.com.t կայքը:
Հաթայի նահանգապետ Էրդալ Աթան լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ մարտերը ներկա պահին շարունակվում են: Թուրքական կողմն ունի մեկ զոհ:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:










