ՖԻՖԱ-ն խրախուսելու է աշխարհի առաջնությունները հարևան երկրներում անցկացնելու նախաձեռնությունները

20:46 • 16.02.17

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հանդես է եկել աշխարհի առաջնությունների ձևաչափը փոխելու հերթական նախաձեռնությամբ:

 

«Մենք կոչ ենք անում երկրներին միասին անցկացնել աշխարհի առաջնությունները, որպեսզի ցույց տանք, որ ՖԻՖԱ-ն գրագետ է գործում և ցանկանում է ապահովել կայունությունն ու զարգացումը:

 

Ցանկանում ենք, որ մասնակցենք երկու, երեք, չորս երկրներ: Նրանք կարող են միասին անցկացնել աշխարհի առաջնությունները: Մենք դա խրախուսելու ենք: Իհարկե, լավ կլինի, որ երկրները լինեն հարևան», - Ինֆանտինոյի խոսքն է փոխանցել «Lequipe»-ը: