Նյուրնբերգում կայանալիք թուրք-գերմանական փառատոնին կցուցադրվի նաև «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» ֆիլմը

11:41 • 16.02.17

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայանալիք թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի բացման կատարումը վստահվել է աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին. այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Նյուրնբերգի Թաֆելհալլե թատրոնում անցկացվելիք փառատոնի բացմանը Գյուլերը նաև պատվո շքանշան կստանա:

Նշենք, որ մարտի 4-12-ը կայանալիք փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև թուրք ռեժիսոր Օսման Օքքանի «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» անունով վավերագրական ֆիլմը:

Նյուրնբերգում կայանալիք թուրք-գերմանական փառատոնին կցուցադրվի նաև «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» ֆիլմը