Բոննում անց է կացվում Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի առաջին հանդիպումը
Բոննում «Մեծ քսանյակի» շրջանակներում անց է կացվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը. այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Մենք քննարկման բազմաթիվ հարցեր ունենք: Հիմնականում դրանք այն թեմաներն են, որոնց անդրադարձել են մեր նախագահները հեռախոսազրույցի ժամանակ: Ես հույս ունեմ, որ այդ թեմաներից յուրաքանչյուրի առնչությամբ մենք կկարողանանք որոշել մեր հետագա աշխատանքի ուրվագիծը»,- ասել է Լավրովը:
Նշենք, որ սա Լավրովի և Թիլերսոնի առաջին հանդիպումն է: Բանակցությունների օրակարգում են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև հիմնական միջազգային հարցերի քննարկումը, որոնց շուրջ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են համագործակցել:










