ԼՐԱՀՈՍ
-
  20:18 • 17.02.17 Հովհաննես Շահինյանը Արաբկիրից ռեյտինգայինով չի մասնակցի ԱԺ ընտրություններին. փոխարենը` կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում Արաբկիրի շրջանի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական ու ՕԵԿ-ական, ներկայումս` անկուսակցական Հովհաննես Շահինյանը ռեյտինգայինով «Ծառուկյան» դաշինքից Արաբկիրում չի առաջադրվի, չնայած այս մասին նախկինում հայտարարել էր:
-
  20:07 • 17.02.17 Առողջապահության նախարարությունը կուսումնասիրի հանրապետությունում հեմոդիալիզի ծառայությանն առնչվող խնդիրները ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 6-ից 28-ն ուսումնասիրում է հանրապետությունում հեմոդիալիզի ծառայության կազմակերպմանն առնչվող առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը։
-
  20:00 • 17.02.17 Հայոց ցեղասպանության թեման կրկին ֆրանսիական նախընտրական պայքարի կիզակետում է հայտնվել Հայտարարությանն անդրադարձել է նաև ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուաեն` նշելով, որ «Մակրոնը Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը հավասարեցրել է Ալժիրի զոհերի հետ` վիրավորելով Ֆրանսիային և պետական գործչին ոչ վայել քայլ անելով»:
-
  19:57 • 17.02.17 Ոստիկանությունում կայացել է ԱԺ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված շտաբի առաջին նիստը Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:
-
  19:41 • 17.02.17 «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցակետերը պատրաստ են ընդունել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին:
-
  18:54 • 17.02.17 Ալավերդիում 33-ամյա ծննդկանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ Փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների...
-
  18:49 • 17.02.17 ԱՄԷ դեսպանը հայաստանյան տարեցների խնամքի հաստատությանն էլեկտրատեխնիկա է նվիրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 17-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմիի հետ այցելել է Թիվ 1 տուն-ինտերնատ:
-
  18:45 • 17.02.17 Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցներին Մյունխենում անցկացվող Անվտանգության 53-րդ. համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ի առավոտյան հանդիպում է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։
-
Սպորտ   18:29 • 17.02.17 Մուայթայ. ուսումնամարզական հավաք և պրոֆեսիոնալ մենամարտեր Մոսկվայում Հայաստանի մուայթայի ֆեդերացիաի մարզիկներ, միջազգային մի շարք մրցաշարերի չեմպիոն Արմեն Գրիգորյանը և Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը փետրվարի 16-ին կմեկնեն Մոսկվա ուսումնամարզական հավաքի: Այն կտևի մեկ ամիս:
-
  18:23 • 17.02.17 Մալայզիայի իշխանությունները չեն կարող հանձնել Կիմ Չեն Նամի մարմինը առանց ԴՆԹ հետազոտության արդյունքների Մալայզիայի իշխանությունները հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր` Կիմ Չեն Նամի մարմինը կհանձնեն միայն ընտանեկան ԴՆԹ հետազոտության արդյունքներն ունենալու պայմանով:
-
    18:03 • 17.02.17 Ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ զարգացման տեմպերը վախեցնող են. բրիտանական պարբերական «Այն դեպքում, երբ Պուտինն ու Էրդողանը փոխադարձ կերպով միմյանց մեղադրում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ, հիմա երկուսն էլ Սիրիայիում համատեղ ....
-
  17:56 • 17.02.17 Սիրիան դիմել է ՄԱԿ-ին՝ հայտարարելով երկրի նկատմամբ թուրքական ագրեսիայի մասին Սիրիայի իշխանությունները կոչ են անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ճնշում գործադրել Անկարայի վրա վերջ դնելու արաբական հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նրա «պարբերական խախտումներին և հարձակումներին»: