ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետն այսօր կժամանի թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա

16:00 • 17.02.17

ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերն այսօր կհանդիպեն Ինջիրլիքի ռազմաբազայում:

Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝  ԱՄՆ-ի ԶՈւ-ի ԳՇ պետ Ջոզեֆ Դունդորֆը իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ կքննարկի սիրիական Ռաքքա քաղաքում իրականացվելիք հակաահաբեկչական գործողությունը:

«Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված խմբավորումները Մանբիչի շրջանից պետք է դուրս գան: Էլ Բաբի գործողությունից հետո ունենք առաջնահերթ ծրագիր` Մանբիչի և Ռաքքայի մաքրումը», - հանդիպման մասին խոսելով մանրամասնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:

Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։