Թրամփը մերն է. Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնի

13:59 • 18.02.17

Ռուսաստանի Դաշնության ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ կկարողանա նորմալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Interfax.ru-ն:


«Թրամփի հետ շատ հեշտ է աշխատել. կասկած չկա, որ նա ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ», - հայտնել է Նավալնին լրագրողներին շաբաթ օրը:


Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ռուսաստանը լավ հարաբերություններ կունենա այլ երկրների հետ, եթե առաջին հերթին կենտրոնանա իր ներքին խնդիրների վրա:


«Թրամփը մերն է», -հավելել է Նավալնին: