ՀՀ-ի հետ հարաբերությունների լրիվ բացակայության պատճառով Թուրքիան գործնականում իրեն դուրս է թողել Հարավային Կովկասում տարածաշրջանային գործընթացներից. Վիգեն Սարգսյան
Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովին մասնակցելու համար Գերմանիայի Դաշնային հանրապետություն մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։
Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դոկտոր Թոմաս Պաուլսենին և տիկին Նորա Մյուլլերին՝ հրավերի և ողջույնի ջերմ խոսքերի համար: Ավելին, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց` Երիտասարդ առաջնորդների հարթակին, որպես Մյուխենի Անվտանգության համաժողովի կարևորագույն հավելմանը, երկարատև նվիրվածության համար:
Շատ լավ հիշում եմ սեփական մասնակցությունս գրեթե 9 տարի առաջ կայացած Մյունխենի երիտասարդ առաջնորդների 1-ին հանդիպմանը: Եվ նախքան դասախոսությանս անցնելը, ցանկանում եմ ասել հետևյալը. երբ ինչ որ մեկը մասնակցում է որևէ խոշոր միջոցառման «երիտասարդական» հարթակի հանդիպմանը, կարող է մտածել, որ իրական կյանքն այնտեղ է՝ առանցքային միջոցառման մեջ: Հավատացեք, երբ ժամանակի ընթացքում դու բնական կերպով տեղափոխվում ես այդ «առանցքային» միջոցառման ասպարեզ, սկսում ես խորապես կարոտել երիտասարդական ձևաչափի հենց այս յուրօրինակ մթնոլորտը: Վերջիվերջո՝ կարիերայի սանդուղքով բարձրանալը բնական զարգացման ուղին է այս դահլիճում հավաքված երիտասարդ, խելամիտ ու աշխատասեր մարդկանց համար, մինչդեռ հասակավոր դառնալն ու երիտասարդական հարթակների համար հասակին համեմատ «գերորակավորված» լինելը տխուր, թեկուզև բնականոն արդյունք հանդիսացող երևույթ է: Այնպես որ՝ վայելեք մյունխենյան երիտասարդ առաջնորդների միջոցառումը:
Այսօր ես խոսելու եմ Եվրասիայում տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում Հայաստանի դերակատարության կամ տեղի մասին:
Հայաստանը հանդիսանում է եվրասիական ու եվրաատլանտյան ձևաչափերում համաժամանակյա ինտեգրացիոն գործընթացների փոխօգտակար կիրառման եզակի օրինակ:
Ինչպես շատերդ հավանաբար լսել եք, Հայաստանը հինավուրց քաղաքակրթություն է` Քրիստոսի ծննունդից առաջ 9-րդ դարում դեռևս ունեցած առաջին պետականությամբ: Հայերը նաև առաջին ազգն են, ովքեր դեռևս 301թ.-ին Քրիստոնեությունն ընդունեցին որպես պետական կրոն: Միջին դարերից մինչև նորօրյա ժամանակներ ժամանակահատվածում մի քանի դարով ընդհատված պետականությունների՝ իրար հաջորդող ծնունդների ու անկումների ընթացքում Հայաստանը սեփական դառը փորձով ամբողջովին զգացել է իր շուրջն առկա ուժեղների ու հզորների բախումների նսեմացնող ազդեցությունը: Պատերազմներն ու դրանց զուգընթաց՝ սեփական տարածքների բաժանումներն ու վերամիավորումները, լինի դա հռոմեացիների և Պարթևների, բյուզանդացիների, Սասանյանների, Օսմանյան թե Ռուսական կայսրությունների միջև, մեզ մեկընդմիշտ սովորեցրել է մեկ դաս. Մենք օգուտ չենք հետամտում տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների առճակատումներից: Մենք հաստատապես գիտենք, որ բարեկեցության ու կայունության ուղին անցնում է համապարփակ երկխոսության և կարծիքների բաց փոխանակման, փոխադարձ օգուտների ի հայտ բերման և համատեղ արարման միջով:
Ներկայում՝ 25 տարի առաջ անկախությունը վերագտնելուց հետո, այս գիտելիքներն ու փորձը վերածվել է տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված մեր արտաքին ու պաշտպանական քաղաքականության՝ որպես առկա վեճերի կարգավորման և տևական խաղաղության երաշխավորման հնարավոր միակ միջոց:
Մեր այսօրվա քննարկման համատեքստում այդ քաղաքականությունը կարող ենքդիտարկել Եվրասիական Տնտեսական Միությունում ու Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում մեր անդամակցությունը Եվրատլանտյան կառույցների հետ մեր թափանցիկ ու ներգրավվյալ գործընկերության հետ փոխօգտակար բանեցնելու հարացույցի միջոցով: Այս հարացույցի կենտրոնում անվտանգության, բարեկեցության և տարածաշրջանային կարգ ու կանոնի մեր խնդիրքն է՝ հիմնված սկզբունքների ու արժեհամակարգի հետևողական համակարգի վրա:
Այժմ ես ուզում եմ անցնել այս ուղղություններից յուրաքանչյուրին:
Եվրասիական ինտեգրացիոն ձևաչափ
Հայաստանի համար այն հիմնվում է երեք հենասյան վրա, որոնք են մեր անդամակցությունը Եվրասիական Տնտեսական Միությանը և Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությանը, ինչպես նաև երկկողմանի հարթությունում՝ ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ:
Անդամակցությունը ԵՏՄ-ինհիմնականում ծառայում է տնտեսական նպատակների, ինչպիսիք են ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը, որոնց միջոցով ապահովվում են հայկական արտադրանքի և աշխատուժի համար հսկայական շուկաներ և Հայաստանում ավելի շատ օտարերկրյա անմիջական ներդրումներ:
ՀԱՊԿ-ն ավելի շատ անվտանգային գործիք է, որն ապահովում է ինտենսիվ միջզինվորական համագործակցություն բոլոր ոլորտներում՝ ռազմական գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներից մինչև անդամ մյուս երկրների ռազմական արդյունաբերությունների հասանելիությունը, խաղաղապահ ներզոր կարողությունների զարգացումից մինչև ահաբեկչության, թմրանյութերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միասնական ջանքերը: ՀԱՊԿ-ն ունի ՆԱՏՕ-ի այն մեխանիզմի իր համարժեքը, որը հայտնի է 5-րդ հոդված անվանումով՝ հարձակումն ընդդեմ մեկի դա հարձակում է ընդդեմ բոլորի: Լինելով համեմատաբար երիտասարդ կազմակերպություն, ՀԱԿՊ-ն դեռևս գտնվում է «փափուկ ուժի» զարգացման գործընթացում և շարունակում է ավելացնել իր մարդկային ու հաստատութենական կապիտալը:
Մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես արդեն ասեցի, ռազմավարական բնույթի և բազմանիստ են ու ներառում են բոլոր բնագավառները՝ սկսած բարձրագույն մակարդակով իրականացվող քաղաքական երկխոսությունից և վերջացրած տառացիորեն բոլոր ոլորտներում փոխշահավետ փոխգործակցությունով: Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, միակ միջազգային ձևաչափը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ:
Հարձակումն ընդդեմ մեկի դա հարձակում է ընդդեմ երկուսի, ահա ևս մեկ երկկողմ պայմանավորվածություն, որը ներառված է մեր պաշտպանական համաձայնագրերում: Գործնական առումով Ռուսաստանի այս հանձնառությունը կյանքի է կոչվում Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան զորակայանի, ինչպես նաև Միացյալ զորքերի (ուժերի)խմբավորման և ՀՕՊ միասնական համակարգի միջոցով:
Գործընկերությունը Եվրատլանտյան ձևաչափերում
Այս ուղղությամբ մեր քաղաքականությունը մենք նույնպես կառուցում ենք երեք հենասյան վրա. երկկողմ հարաբերություններ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների հետ, ակտիվ ներգրավվում Եվրամիության Արևելյան գործընկերությանը և մեր շարունակական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ Գործընկերություն հանուն Խաղաղության նախաձեռնության միջոցով, ինչպես որ նշված է մեր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում:
ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ երկկողմ կապերում հիմնվում ենք մեր միջև հարաբերությունների և փոխադարձ իմացության մեծ պատմության վրա: Այս հարաբերությունները արմատավորված են համընկնող քաղաքակրթական ու արժեհամակարգային մոտեցումներում և ամրապնդված են այդ երկրներում մեծաթիվ հայ համայնքների գոյությամբ: Փաստորեն, այդ կապերը այնքան ամուր էին, որ շարունակվեցին նույնիսկ ի հեճուկս խորհրդային տարիներին մեզ իրարից բաժանող երկաթյա վարագույրի:
ԵՄ հետ մենք ակտիվորեն ներգրավվել ենք անմիջապես այն բանից հետո, երբ հանգուցային ժողովրդավարական բարեփոխումների առաջին «ռաունդի» ավարտից հետո Հայաստանն ընդունվեց Եվրոպայի Խորհուրդ: Այդ ժամանակներից ի վեր ընդգրկուն երկխոսություն ենք ծավալել Բրյուսելի հետ՝ նպատակաուղղված մեր ժողովրդավարական հաստատությունների կառուցումն առաջ մղելուն: Մենք ջերմորեն ողջունեցինք Արևելյան գործընկերության հարթակը՝ որպես ավելի ինտերակտիվ երկխոսության գործիքարան, որպես մեր փոխգործակցության առաջ մղման ճանապարհ: Այժմ ավարտին ենք հասցնում բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ, որն ապագայում կարգավորելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Մենք ամբողջապես ավարտել ենք ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ աշխատանքների փուլը և ապահովել մուտքի արտոնագրերի դյուրացման մեխանիզմ: Հայկական ձեռնարկությունները օգտվում են ԵՄ-ի հետ GSP+ առևտրային համակարգի օգուտներից, որը երկրում ներդրողների համարկարևոր գործոն է:
ՆԱՏՕ-ի հետ, ինչպես արդեն նշեցի, սերտորեն աշխատում ենք Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի միջոցով: Հայ խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-իղեկավարած և ՄԱԿ-ի իրավազորած առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում:ԱՄՆ կառավարության հետ սերտ համագործակցությամբ մենք ձևավորել են խաղաղապահության զգալի ներուժ և ներդրել ենք հումանիտար ականազերծման մեխանիզմներ: Շարունակում ենք նաև ՆԱՏՕ-ի և իր անդամ երկրների հետ աշխատել այնպիսի հանգուցային ուղղություներով, ինչպիսիք են Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, Հայաստանում ռազմակրթական և ռամաբժշկական կարողությունների առաջադիմումը:
Ամփոփելով, պետք է նշել, որ Հայաստանն ամբողջովին որդեգրել է իր ներզոր կարողությունները բազմանիստ ու բազմակողմ համագործակցությամբ զարգացնելու ռազմավարություն: Մենք ոչ գաղտնի ենք պահում մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, ոչ էլ խուսափում ենք դա հիշատակելուց, մենք նաև շարունակում ենք իսկապես շահագրգռված լինել Արևմուտքի հետ ցանկացած ձևաչափի համագործակցության մեջ: Եվ մենք չենք ուզում ընտելանալ այն մտքին, ըստ որի աշխարհը կրկին դառնալու է սև ու սպիտակ:
Մեր Ազգային անվտանգության ռազմավարությունում և ռազմական դոկտրինում, ինչպես նաև գործնական մոտեցումներումառանձնակի նշանակություն ենք տալիս հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների կառուցմանն ու խորացմանը: Այս երկու պետությունների հետ էլ Հայաստանն ունի հազարամյակների կապեր, երկուսում էլ կա մեծաթիվ և վաղեմի հայկական Սփյուռք:
Վրաստանի՝ տարածաշրջանում ևս մեկ հնամենի քրիստոնեական երկրի հետ, Հայաստանը կիսում է հավանաբար համաշխարհայինպատմության ամենահին անփոփոխ սահմաններից մեկը: Ավելին, ընդհանուր պատմության այս հազարամյակների ընթացքում չի եղել Հայաստանի ու Վրաստանի առճակատման և ոչ մի դեպք: Մեր վեճերը սովորաբար հանգում ենք այնպիսի թեմաների, թե, ասենք, ում կերակուրն է ավելի համեղ, ում լեզուն է ավելի հին, կամ թե ում երեխաներն են ավելի տաղանդավոր: Չնայած արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման ընտրված ուղիներում առկա զգալի տարբերություններին, մենք հավասարապես և հստակորեն հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, անվտանգությունն ու կայունությունը խորապես փոխկապակցված են: Հետևաբար,մենք սերտորեն աշխատում ենք առկա մարտահրավերների ու ռիսկերի հասցեագրման ուղղությամբ:
Իրանի հետ նույնպես ունենք հազարամյակների ընդհանուր պատմություն: Այդ պատմությունն ունեցել է իր վերելքներն ու վայրէջքները. դավանափոխության պատերազմներ, հայկական նախկին պետականությունների կլանում ու կորուստ, հայերի՝ մոտակա այլ երկրներից Իրան գաղթելու քաջալերումներ և Միջին դարերում Իրանի հետ հայկական առանձին համայնքների ստեղծում, ռուս-պարսկական պատերազմների արդյունքում հայկական տարածքների երբեմնակի փոխանակումներ Իրանի և Ռուսաստանի միջև:
Այն պահից ի վեր, երբ 1991թ.-ինՀայաստանը վերականգնեց իր երկար կորսված պետականությունը, Իրանը մշտապես հստակորեն ցուցադրել է իրական բարեկամության իր պատրաստակամությունը, և մենք կարողացել ենք զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերություններ: Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ցուցաբերում է հավասարակշռված դիրքորոշում և շարունակում է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ արդար լուծման որոնմանը սատարելու համար:Իրանը ցուցադրել է խորին հարգանք իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության նկատմամբ և Հայ Առաքելական Եկեղեցու հետ ծավալուն աշխատանք է իրականացրել չորս հնադարյան եկեղեցիներ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար: Մեր երկու երկրների միջև հարաբերությունները իսկապես օրինակելի են քաղաքակրթությունների երկխոսության, կրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի տեսանկյունից:
Այս դիրքորոշումը կտրուկ տարբերվում է մեկ այլ տարածաշրջանային «խաղացողի»՝ Թուրքիայի դիրքորոշումից և պահելաձևից: Անժխտելիի՝ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված ՀայոցՑեղասպանության միջազգայնորեն ճանաչված փաստի ժխտման և Հայաստանի նկատմամբ իրականացվող լիարժեք ցամաքային բլոկադայի միջոցով Թուրքիան որպես քաղաքականություն որդեգրել է հստակ հակահայկական կեցվածք:Հայկական թերթի ականավոր խմբագրի սպանությունից ընդհուպ մինչև հայ համայնքի կյանքին միջամտելը և Ստամբուլում հայկական պատրիարքության հետ կապված խնդիրների նենգափոխումներ. այս ամենով Թուրքիան էլ ավելի է բորբոքում տարածաշրջանում բացասական զգացումները և գործընթացները:
Չնայած Վրաստանի ու Ադրբեջանի հետ ունեցած շատ ամուր հարաբերություններին, վերջինիս հետ՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների լրիվ բացակայության պատճառով, գործնականում իրեն դուրս է թողել Հարավային Կովկասում տարածաշրջանային գործընթացներից: Մեր նախաձեռնությամբ Թուրքիան մի քանի տարի առաջ ներգրավվեց երկու երկրների միջև տարրական կապերի հաստատմանն ուղղվածբանակցություններին, որոնք ընդունվեցին Ցյուրիխում գրեթե 7 տարի առաջ ստորագրված արձանագրությունների տեսքով:Սակայն դրանից անմիջապես հետո Անկարան ետ քաշվեց իր որոշումից, արձանագրությունների իրագործումը շաղկապելով որոշակի նախապայմանների, որոնք ոչ մեր բանակցություններիմաս էին կազմում, ոչ էլ կապված էին կազմված համաձայնագրերի բովանդակության հետ: Թուրքիան շարունակում է միակողմանիորեն աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում՝ դա անելով Բաքվին զինատեսակների, մարտական պատրաստության, տեխնոլոգիաների և քաղաքական օժանդակության տրամադրման միջոցով:
Եվ այժմ մենք մոտեցանք իմ դասախոսության առաջաբանի վերջին հարցին, ըստ հերթականության իհարկե, ոչ թե կարևորության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:Մարդիկ հաճախ լսում են այս հակամարտության շուրջ իբրև թե որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի մասին: Փաստացի այսպիսի պիտակավորումը ամբողջովինաղավաղում է հակամարտության էությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնորոշման համար ազգի պայքարի դասական դեպք է, մի իրավունք, որին հստակորեն աջակցում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և սատարում պրակտիկան ու պատմությունը:
Առավել ևս հիմա, երբ ԼՂՀ-ն ապացուցել է ժողովրդավարական ինստիտուտների կառուցման իր կարողությունը և կայացրել է պետական կառավարման որոշումների ընդունման արդյունավետ համակարգ, այս պայքարը դառնում է ավելի հասկանալի, հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Ղարաբաղի ժողովուրդը հստակորեն ասում է, որ ինքը չունի կառավարման այդպիսի բռնապետական համակարգի մաս կազմելու մտադրություն:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն այդ տարածքում իր հազարամյակների ապրելն ու արարելը դրոշմել է բազմաթիվ միջնադարյան եկեղեցիներում և վանքերում, տեղում գրված ձեռագրամատյաններում, իր քաղաքներում ու գյուղերում, հանդիպել է խորհրդային տարիների ազգային քաղաքականության անարդարությանը: Իոսիֆ Ստալինի միակողմանի և անօրինական որոշմամբ մարզը կցվել է Ադրբեջանին, միաժամանակ ստանալով խորհրդային սահմանադրությամբ ամրապնդված ինքնավարության իրավունք՝ որպես իր գրեթե միաէթնիկ հայ բնակչության իրավունքների ճանաչում: Նույնը կատարվեց պատմական մեկ այլ հայկական նահանգ Նախիջևանի հետ, որտեղ սակայն խորհրդային տարիները ադրբեջանցիներին թույլ տվեցին թվային գերակշռություն ստանալ հայ ազգաբնակչության նկատմամբ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Իրադարձային 12:39 • 25/04 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան և Երևան-Մեղրի ավտոճանապարհները Երևան-Մեղրի ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ են նաև պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը, իսկ Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
09:09 • 25.04.24 ԱՊԼ-ում արդյունավետության նոր ռեկորդ է գրանցվել
Իրադարձային
-
15:03 • 25.04.24 Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
-
14:23 • 25.04.24 Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի