Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում պատրաստ ենք գործարկել ԼՂ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարին:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է պաշտոնյան գնահատում ԼՂ տարածաշրջանի իրավիճակը, Զանյերը պատասխանել է. «Վերջին մի քանի օրերին կրկին միջադեպեր են եղել: Մենք խիստ անհանգստացած ենք դեպքերի զարգացմամբ»:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին՝ նկատելով, որ թեպետ բանակցությունները դրական ու կառուցողական բնույթ են կրել, այնուհանդերձ էական առաջընթաց չկա:
«Մենք մեր կողմից պատրաստ ենք գործարկել այն մեխանիզմները, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել: Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում մենք պատրաստ ենք գործարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Բայց մենք չեն կարող կողմերի փոխարեն որոշում կայացնել: Ցավոք, առաջընթացը խիստ սահմանափակ է»,-ասել է Զանյերը։










