Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նույնն է մնացել

19:02 • 20.02.17

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել,- հաղորդում է «transfermarkt»-ը:

 

28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի վերաբերյալ թարմացումը տեղի է ունեցել այսօր` փետրվարի 20-ին: Այն կազմում է 31.45 մլն ֆունտ ստերլինգ:

 

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում Հենրիխը խփել է երեք գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: