Մոուրինյուն Ֆրանսիա է ուղևորվել 20 ֆուտբոլիստներով

19:38 • 21.02.17

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սենտ Էտյենին»: Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակը:

 

Հայտացուցակն ամբողջությամբ.

 

Դարպասապահներ. Դե Խեա, Օ'Հարա, Ռոմերո

 

Պաշտպաններ. Բայի, Բլինդ, Ֆոսու-Մենսա, Ռոխո, Սմոլինգ, Վալենսիա, Յանգ

 

Կիսապաշտպաններ. Կարիկ, Ֆելաինի, Մատա, Մխիթարյան, Պոգբա, Լինգարդ, Շվայնշտայգեր

 

Հարձակվողներ. Իբրահիմովիչ, Մարսիալ, Ռեշֆորդ

 

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում «կարմիր սատանաները» հաղթել էին 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 22-ին, Երևանի ժամանակով 21:00-ին: