Հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային միտումները չեն շրջանցել նաև ՀՀ-ն. բջջային հեռախոսակապի շուկան անկում է ապրում. Հայկազ Ֆանյան
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ընկերության խորհրդատու Հայկազ Ֆանյանը նշում է, որ ժամանակը հաստատեց Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ ընկերության փորձագիտական կանխատեսումները։ Նրա խոսքով՝ հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային միտումները չեն շրջանցել նաև Հայաստանը՝ բջջային հեռախոսակապի շուկան անկում է ապրում։
-Պարոն Ֆանյան, դեռևս 2014թ-ին Ամերիա խորհրդատվական ընկերությունը կատարել էր ՀՀ հեռահաղորդակցության շուկայի հետազոտություն` ներկայացնելով մի շարք հետաքրքիր փաստեր, կանխատեսումներ: Անցել է շուրջ 3 տարի, ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել այս տարիներին, կխնդրեինք մի քանի խոսքով ներկայացնել:
-Թերևս բավականին բարդ խնդիր առաջադրեցիք, դժվար կլինի մի քանի խոսքով ներկայացնել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել վերջին երեք տարիներին ՀՀ հեռահաղորդակցության շուկայում: Ինչևէ, ես կփորձեմ զուգահեռներ տանել մեր հետազոտության արդյունքների և ընթացիկ զարգացումների միջև, ինչպես նաև անդրադառնալ ընդհանուր միտումներին և իրադարձություններին: Նախևառաջ, պետք է հիշեցնեմ, որ 2014թ-ի հետազոտության ընթացքում մենք այս ոլորտում առանձնացրել էինք երկու շուկա, որոնց համար աճի հստակ պոտենցիալ էինք կանխատեսել, դրանք վճարովի հեռուստատեսության (մասնավորապես` մալուխային հեռուստատեսության) և ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկաներն էին: Եվ այսօր փաստացի տվյալները վկայում են, որ մեր կանխատեսումներն իրականացան, այսպես` 2013թ-ի համեմատ 2016թ-ին մալուխային հեռուստատեսության շուկան դրամական արտահայտությամբ աճել է գրեթե 1.7 անգամ, իսկ ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան` 8.4%-ով: Երկրորդ, 2014թ-ից սկսած ոլորտում արձանագրվել է հասույթի շարունակական անկում, ինչի արդյունքում 2016թ-ին 2013թ-ի համեմատ ոլորտի հասույթը կրճատվել է մոտ 17.7%-ով: Երրորդը, իհարկե չենք կարող շրջանցել, Յուքոմի կողմից Օրանժ Արմենիայի ձեռքբերման փաստը: Իսկ չորրորդը, թերևս LTE ռադիոհասանելիության ցանցի մասսայական ներդրումն էր հանրապետությունում: Ներկայումս երեք խոշոր օպերատորներն էլ բավականին հավակնոտ նախաձեռնություններ ունեն այդ ուղղությամբ:
-Քանի որ խոսք գնաց Յուքոմի կողմից Օրանժ Արմենիայի ձեռքբերման մասին, սպասելի՞ էր, արդյոք այն Ձեզ համար:
-Երբ 2013թ-ին Յուքոմը, վճարելով 6.225 մլրդ դրամ, ստացել էր շարժական կապի ծառայությունների մատուցման արտոնագիր, մենք կարծում էինք, որ Յուքոմի համար լավագույն տարբերակը միջազգային բրենդով գործող MVNO-ի (Mobile Virtual Network Operator) հետ համագործակցելն է, որի դեպքում Յուքոմը կապահովի ենթակառուցվածք, իսկ MVNO-ն շուկայական առաջխաղացում և վաճառք: Սակայն հետագայում ընկերությունը, հավանաբար տեխնիկական և/կամ ֆինանսական պատճառներով, սեփական շարժական կապի ցանց չկառուցեց և նախընտրեց շուկայի շարժական կապի սեգմենտ մուտք գործել գործող օպերատորներից մեկին` Օրանժ Արմենիային ձեռք բերելով: Այդ տեսակետից տվյալ որոշումը մեզ համար անսպասելի էր, որովհետև ստացվում էր, որ արտոնագրի համար 6.225 մլրդ դրամը զուր է վճարվել: Ի դեպ, մինչ օրս մենք կարծում ենք, որ Յուքոմի համար լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել իր մանրածախ բիզնեսի համար միջազգային բրենդով գործող MVNO գործընկեր գտնելը:
-Դուք նշեցիք, որ լարային և բջջային հեռախոսակապի շուկաները և առհասարակ հեռահաղորդակցության ոլորտի հասույթը վերջին երեք տարիներին անկում են ապրել, կխնդրեի մի փոքր մանրամասնել:
-Ուսումնասիրելով վերջին 10 տարիների հեռահաղորդակցության ոլորտի հասույթի դինամիկան, պետք է նշել, որ, ընդհանուր առմամբ, 2006-2013թթ-ի ընթացքում այն աճել է, իսկ 2014թ-ից սկսած անկում է ապրել, ընդ որում, բավականին արագ տեմպերով` 6.3% տարեկան: Ինչ վերաբերում է լարային և բջջային հեռախոսակապի շուկայի անկմանը, պետք է նշել, որ այն առավելապես պայմանավորված է ոլորտում փոխարինման էֆեկտի (substitution effect) առկայությամբ, երբ մարդիկ թանկ լարային և բջջային հեռախոսակապը փոխարինում են անհամեմատ մատչելի VoIP ծառայություններով, իսկ ավանդական sms հաղորդագրությունները` instant messaging-ով: Այսպես ասած, ավանդական խաղացողներն իրենց տեղը զիջում են OTT (over-the-top) խաղացողներին` Skype, Viber, Facetime, Messenger, WhatsApp, Snapchat և այլն, ինչի արդյունքում լարային և բջջային հեռախոսակապի մասնաբաժինը կրճատվում է, իսկ ինտերնետ հասանելիության ծառայությունների մասնաբաժինը` ավելանում: Համեմատության համար պետք է ասել, որ ոչ վաղ անցյալում` 2013թ-ին բջջային հեռախոսակապի ծառայություններն ապահովում էին ավելի քան 111 մլրդ դրամի հասույթ և 64% մասնաբաժին ունեին ոլորտի հասույթի կառուցվածքում, իսկ 2016թ-ին` համապատասխանաբար` 81 մլրդ դրամ և 57% մասնաբաժին: Այլ կերպ ասած, 3 տարվա ընթացքում բջջային հեռախոսակապի ծառայությունների շուկայի հասույթը կրճատվել է 27%-ով կամ 30 մլրդ դրամով, այն դեպքում երբ ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայի հասույթն աճել է ընդամենը 8.4%-ով կամ մոտ 2.5 մլրդ դրամով: Հենց այսպիսի միտումներով է պայմանավորված ոլորտի ընդհանուր հասույթի կրճատումը և կառուցվածքի փոփոխությունը:
-Նշեցիք, որ հեռահաղորդակցության ավանդական ծառայություններն իրենց տեղը զիջում են ОТТ ծառայություններին: Օրեր առաջ մեր առաջատար օպերատորներից մեկի ղեկավարը հայտարարել էր, որ Skype-ը, Viber-ը և նմանատիպ այլ հավելվածներն օգտվում են օպերատորների ենթակառուցվածքներից` առանց որևէ եկամուտ բերելով պետությանը կամ օպերատորին, որը կհանգեցնի օպերատորների եկամուտների խիստ նվազմանը, հետևաբար նաև ներդրումների կրճատմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
-Հասկացա, որ հայտարարությունը նկատի ունեք: Իսկապես, 2016թ-ը բավականին վատ տարի է եղել հեռահաղորդակցության ոլորտի համար: Միայն մի փաստ նշեմ` 2016թ-ին այս ոլորտում արձանագրվել է հասույթի ամենացածր ցուցանիշը`143 մլրդ դրամ վերջին 10 տարիների ընթացքում, ինչի պատճառների մասին ես արդեն նշել եմ: Բայց այդ միտումները, ես նկատի ունեմ ОТТ-ի ծառայությունների էքսպանսիան ու լարային և բջջային հեռախոսակապի ծառայությունների հասույթի անկումը, գլոբալ միտում են, այնպես չէ, որ դրանք դիտվում են միայն մեր երկրում: Այսօր, աշխարհով մեկ բոլոր օպերատորները ստիպված են դիմակայելու կործանարար մրցակցությանը (disruptive competition), երբ շուկայի խաղացողները կամ նորեկները հանդես են գալիս նոր բիզնես մոդելների, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջարկներով: Ավելին, սա միայն այս ոլորտի խնդիրը չէ, աշխարհով մեկ նույնատիպ գործընթաց ընթանում է և՛ հյուրանոցային ոլորտում, և՛ տաքսի ծառայությունների ոլորտում, նույնիսկ ֆինանսական ոլորտն անմասն չի մնացել: Թեկուզ հենց մեր իրականության մեջ` Airbnb-ը մրցում է Marriott-ի ու Radisson-ի հետ, ggtaxi-ին ու Yandex Taxi-ն` տաքսի ծառայությունների ու նույնիսկ երթուղային տաքսիների հետ: Հետևաբար, ինչպես աշխարհում, մեզ մոտ ևս, հեռահաղորդակցության օպերատորները պետք է զարգացման նոր ուղղություններ դիտարկեն, նոր բիզնես մոդելներ որդեգրեն, վերանայեն իրենց մարքեթինգային ռազմավարությունները, ինչն արդեն իսկ որոշակիորեն նկատելի է նաև մեր շուկայում:
-Իսկ ի՞նչ է ցույց տալիս միջազգային փորձը, ինչպե՞ս են դրսում հեռահաղորդակցության օպերատորները դիմակայում նմանատիպ մրցակցությանը: Արդյո՞ք Ամերիան ունի համապատասխան առաջարկներ մեր օպերատորներին:
-Միջոցների ընտրանին բավականին լայն է` սկսած նրանից, որ որակապես նոր ծառայություններ են ներդնում` համագործակցելով այլ ոլորտների հետ, վերջացրած նրանով, որ բիզնեսի զարգացման նոր ուղղություններ են ընտրում: Օրինակ, Orange-ը Ֆրանսիայում ներդրել է ծառայություններ, որով բժիշկները հնարավորություն են ստանում հեռահար հետևելու իրենց հիվանդների առողջական վիճակին և խորհրդատվություն տալու, կոնկրետ այս դեպքում մենք գործ ունենք արդեն, այսպես կոչված, IoT-երի հետ (Internet of things): Բիզնեսի զարգացման նոր ուղղություն ընտրելու լավագույն օրինակներից է թերևս քենիական օպերատոր Safaricom-ի փորձը, որը Vodafone-ի աջակցությամբ, արդեն 10 տարի մեծ հաջողությամբ շահագործում է M-Pesa դրամական փոխանցումների համակարգը` սպասարկելով միլիոնավոր unbankable մարդկանց (մարդիկ, ովքեր չունեն հասանելիություն բանկային ծառայություններին – խմբ.): Այս առումով պետք է ասել, որ մեր տեղական օպերատորներն էլ տարբեր քայլեր ձեռնարկում են, օրինակ, վերջերս ԱրմենԹելը հայտարարեց Հայաստանում բիզնես մոդելի վերափոխման մասին, որի արդյունքում ավանդական ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից անցում կկատարվի թվային ծառայություններին, մասնավորապես՝ բջջային ինտերնետ հարթակում հեռուստատեսային, ֆինանսական ծառայությունների մատուցում և այլն: Դրանից առաջ, Viva Cell-MTS-ի դուստր MobiDram-ը հայտարարել էր SEF International-ի հետ միկրոֆինանսավորման ոլորտում համագործակցության մասին, իսկ Ucom-ը` Upay վիրտուալ դրամապանակի գործարկման մասին:
Ինչ վերաբերում է մեր առաջարկներին, ապա դրանք կարող են լինել և՛ ռազմավարական, և՛ մարտավարական բնույթի: Օրինակ, ռազմավարական մակարդակում մենք տեսնում ենք մուլտիբրենդային վաճառքի և սպասարկման ցանց գործարկելու հնարավորություն, որը թույլ կտա հեռահաղորդակցության օպերատորներին զգալիորեն օպտիմալացնել իրենց ծախսերը` վարձակալության և աշխատակիցների վարձատրության գծով: Տվյալ ցանցը կարող է ստանձնել նաև պետական ծառայությունների մատուցման օպերատորի ֆունկցիաներ, որը լրացուցիչ շահույթ կապահովի: Բացի այդ, առաջարկում ենք դիտարկել միասնական տեխնիկական ենթակառուցվածքի ձևավորման հարցը, որը թույլ կտար էականորեն նվազեցնել ներդրումային ծախսերը, մանավանդ հիմա, երբ բոլոր օպերատորներն էլ ակտիվորեն ներդրումներ են կատարում նոր սերնդի ցանց ձևավորելու ուղղությամբ: Մարտավարական մակարդակում, մենք կառաջարկեինք վերանայել մարքեթինգային ռազմավարության տրամաբանությունը, նախևառաջ, մրցակից դիտարկելով ОТТ-ներին և քայլեր ձեռնարկել ներդնելու կամ ընդլայնելու այսպես կոչված self-care-ը, ավտոմատացնելու back office-ային գործառույթները, ներդնելու machine learning-ի վրա հիմնված տվյալների մշակումը և այլն:
-Արդյո՞ք Ձեր նշած առաջարկները բավարար են ոլորտում հասույթի անկումը կանխելու և ընկերությունների շահութաբերությունն ապահովելու համար:
-Գիտեք, իմ թվարկած առաջարկներից յուրաքանչյուրի իրագործելիությունը հայաստանյան իրականության մեջ հասկանալու համար պետք է մանրամասն ուսումնասիրել բաժանորդների վարքագիծը, նախընտրությունները, օպերատորների ծախսերի կառուցվածքը, համապատասխան ֆինանսական մոդելներ կառուցել, ինչպես նաև համադրել այդ արդյունքները ոլորտի տեխնոլոգիական զարգացումների հետ: Բայց ես կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա: Առաջինը, այսօր տնտեսության տարբեր ոլորտների միջև սահմանները խիստ պայմանական բնույթ են ստացել, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները մտնում են ֆինանսական ոլորտ և հակառակը: Այո, այո, և՛ հակառակը: Հեռու չգնանք, անցյալ տարի աշնանը Սբերբանկը հայտարարեց MVNO ստեղծելու մասին, հետևաբար ես կառաջարկեի հասույթի/շահույթի դինամիկան դիտարկել ոչ թե ոլորտի կտրվածքով, այլ ընկերության: Վերջին հաշվով, տնտեսվարողներին հետաքրքրում է թե ինչքան հասույթ/շահույթ են ստանում, անկախ նրանից թե դա ո՞ր ոլորտից է: Երկրորդ, երբ համեմատում ենք մեր օպերատորների շահութաբերության ցուցանիշները միջազգային օպերատորների համանման ցուցանիշների հետ, ապա պարզ է դառնում, որ մեր օպերատորների ցուցանիշները բարձր են, ինչն, իհարկե, ունի օբյեկտիվ պատճառներ։ Սակայն պետք չէ ակնկալել, որ դա երկար ժամանակ այդպես կպահպանվի, մանավանդ, որ սկսած 2010թ-ից աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների EBITDA-ն (շահույթը նախքան տոկոսային ծախսի, ամորտիզացիայի և շահութահարկի վճարումը – խմբ.) միջինում տարեկան կրճատվել է 6%-ով: Օրինակ, 2014 և 2015թթ-ի համար T-mobile-ի EBITDA մարժան եղել է համապատասխանաբար` 18% և 22%, MTS-ինը`44% և 40%, Vodafone-ինը`29% և 28% , Vimpelcom-ինը`40% և 39%, Verizon-ինը` 35% և 34%, իսկ Viva Cell-MTS-ի մոտ` 46% և 45%: Մեր կարծիքով, ընդհանուր առմամբ, Հայաստանում հեռահաղորդակցության օպերատորները շահութաբերության բարձր մակարդակը պահպանելու համար իրենց վեկտորը պետք է ուղղեն ծախսերի կրճատմանը:
-Իսկ ի՞նչ դեր կարող է ունենալ պետությունն այս հարցում:
-Պետության միջամտությունը «ավանդական օպերատորներ-OTT խաղացողներ» պայքարին դրսևորվել է երկու ուղղությամբ` եղել են դեպքեր, երբ պետությունը, ի դեմս կարգավորողի, օժանդակել է ավանդական օպերատորներին, և ընդհակառակը, եղել են դեպքեր, երբ պետությունը սահմանել է, այսպես կոչված, «ցանցային չեզոքություն» (network neutrality): Օրինակ, 2012թ-ին Հարավային Կորեայի կարգավորողը թույլատրել էր տեղական օպերատորներին բլոկավորելու VoIP ծառայություններ տրամադրող հավելվածները` Skype, Google Voice և այլն, կամ գանձել հավելյալ վճարներ: Սակայն պետք է ասել, որ վերջին տարիներին «ցանցային չեզոքության» սկզբունքն ավելի մեծ տարածում է գտել: Այս սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ և՛ ինտերնետ հասանելիության ծառայություններ տրամադրողները, և՛ պետական կարգավորողը պետք է ինտերնետ թրաֆիկը դիտարկեն հավասար, խտրականություն չդնեն կամ հավելյալ գումարներ չգանձեն` ելնելով բաժանորդից, կոնտենտից, վեբ կայքից, հավելվածից, պլատֆորմից, սարքից կամ կապի միջոցից: Այս սկզբունքի ներդրման առաջին քայլերից մեկը կատարվել է Հոլանդիայում 2012թ-ին, երբ օրենսդրական որոշմամբ սահմանվել էր, որ տեղական օպերատորներն իրավունք չունեն հավելյալ վճարներ գանձել բաժանորդներից VoIP ծառայություններից օգտվելու համար: Հետագայում այս հարցը տարբեր երկրներում հայտնվել է օրենսդրական կարգավորման դաշտում, նույնիսկ այս հարցին անդրադարձել է ԵՄ հանձնաժողովը` 2015թ-ին հրապարակելով ծավալուն զեկույց: Հաշվի առնելով, որ նախկինում պետության կողմից այս ոլորտում վարած անհեռատես քաղաքականության արդյունքում (ես նկատի ունեմ ԱրմենԹելին տրամադրված հայտնի լիցենզիան) երկիրը հայտնվել էր ոչ նախանձելի իրավիճակում, կարծում ենք, որ պետությունն այս անգամ պետք է «վիրահատական» միջամտությունից խուսափի և ոլորտի կարգավորումը թողնի շուկայական գործընթացներին, այսինքն` պետք է առաջնորդվի եվրոպական մոտեցմամբ: Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում բնակչության 2/3-ից ավելին ունի արտասահմանում ապրող ընտանիքի անդամ կամ շատ մոտ ազգական (հայր, մայր, քույր և այլն), OTT-ների ծառայություններից օգտվելու համար լրացուցիչ վճարների գանձումը կառաջացնի լուրջ սոցիալական դժգոհություն: Բացասական ազդեցություն կլինի նաև Հայաստանի միջազգային վարկանիշի վրա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում