Հնդկաստանում 17-ամյա տղան «վերակենդանացել» է իր թաղման ժամանակ

10:40 • 21.02.17

Հնդկաստանում արտասովոր դեպք է տեղի ունեցել. «հանգուցյալը» վերակենդանացել է իր իսկ հուղարկավորության արարողության ժամանակ՝ շոկի մատնելով բոլորին:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, 17-ամյա տղայի՝ Կումար Մարևադի վրա հարձակվել էր թափառական շուն, ինչից հետո նրան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխել: Որոշ ժամանակ անց բժիշկները տղայի ծնողներին ասել էին, որ այլևս իմաստ չունի միացված պահել արհեստական շնչառության սարքը: Ուստի՝ այն հետագայում անջատվել էր:


Դրանից հետո Կումարի ծնողներն ու հարազատները, նրան մեռած համարելով, որոշել են անմիջապես հուղարկավորությունը կազմակերպել, սակայն տղան ճանապարհին անսպասելիորեն կյանքի նշաններ է ցույց տվել: Կումարը բացել է աչքերն ու սկսել արագ շնչել: Դրանից հետո տղային նորից հիվանդանոց են տեղափոխել:

 

Հնդկաստանում 17-ամյա տղան «վերակենդանացել» է իր թաղման ժամանակ