Ադրբեջանում ձնահյուսքի հետևանքով 4 մարդ է մահացել՝ այդ թվում 2 երեխա

15:48 • 23.02.17

Ադրբեջանում ձնահյուսքի հետևանքով 4 մարդ է մահացել՝ այդ թվում 2 երեխա, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների հարցերով շրջանային հանձնաժողովի նախագահ Գաբիլ Մելիքովին:


Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Օրատ գյուղում:


«Ձյան հյուսքն ընկել է գյուղի բնակիչ Ահլիման Մուստաֆաևի տան վրա, ինչի հետևանքով մահացել են կինը, հարսը և թոռները»,- ասված է հաղորդագրությունում:


Հաղորդվում է, որ միջադեպի ժամանակ տանը եղել է վեց մարդ: