Թրամփի վարչակազմը չեղարկել է տրանսգենդերների համար զուգարանների մասին Օբամայի ընդունած որոշումը

10:13 • 23.02.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի ընդունած որոշումը, որը թույլ էր տալիս տրանսգենդերներին ԱՄՆ ուսումնական հաստատություններում զուգարան այցելել ոչ թե ըստ կենսաբանական, այլ իրենց նախընտրած գենդերային ինքնության: 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը՝ Արդարադատության և Կրթության նախարարությունների կողմից չեղարկված որոշումը վերաբերում էր ոչ միայն զուգարաններին, այլև հանդերձարաններին:

Մինչդեռ ԱՄՆ արդարադատության նախարարությունը շարունակում է հավատարիմ մնալ սեռական փոքրամասնությունների պաշտպանության և նրանց հետապնդումներից ու ծաղրանքից հեռու պահելու գաղափարներին: