Դիմացա 8 օր. Թրամփի միակ հիջաբով խորհրդականը լքել է պաշտոնը

13:42 • 24.02.17

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարման օրոք աշխատած Ռումանա Ահմեդը, որը եղել է Ազգային անվտանգության խորհրդի ավագ խորհրդականը, իր պաշտոնը լքել է նոր ամերիկյան վարչակազմում 8 օր աշխատելուց հետո:

MSNBC հեռուստաալիքը հեռարձակել է Ռումանա Ահմեդի ելույթը, որում նա բացատրում է պաշտոնը լքելու իր որոշումը:

«Ես դիմացա 8 օր», - ասել է Ահմեդը:

Ահմեդի խոսքով` իր որոշման վրա ազդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որի համաձայն մահմեդական երկրների քաղաքացիներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ, ինչպես նաև` ինչ-որ բանի վրա ազդեցություն գործելու անկարողությունը: