Գանձագողերի ձեռքը հասել է անգամ Ստամբուլի ամենահայտնի մզկիթին. Կ.Պոլսի այցեքարտը համարվող մզկիթի տակ 6 մ թունել են փորել

14:52 • 24.02.17

Ստամբուլի այցեքարտը համարվող Սուլթան Ահմեդ մզկիթը նույնպես չի խուսափել գանձագողերի թիրախ դառնալուց: 

Ինչպես հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը` մի խումբ գանձագողեր պատմական մզկիթի տակ հաջողացրել են 6 մետրանոց թունել փորել, որտեղից գտնվել են բյուզանդական ժամանակաշրջանի թանկարժեք իրեր: 

Գանձագողերի գործունեության մասին տեղեկություն ստացած ոստիկանները սկսել են հետախուզել տարածքը քաղաքացիական հագուստով: Հատուկ գործողության ընթացքում հաջողվել է դուրս գալ գլխավոր գանձագողի հետքի վրա, ոստիկանության հատուկջոկատայինները գրոհ են կազմակերպել վերջինիս տան վրա ու ձերբակալել նրան: 

Նշվում է, որ ձերբակալված Հաքան. Օ.-ն թունելի փորման աշխատանքների ժամանակ որոշակի վնաս է հասցրել հայտնի մզկիթի կառույցին: