ՖԻԴԵ-ի Գրան պրի. Լևոն Արոնյանի 6-րդ ոչ-ոքին

11:56 • 25.02.17

ԱՄԷ-ում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

 

Պարտիան ավարտվել է 48-րդ քայլում:

 

Այս մրցաշարում հայ գրոսմայստերը միայն ոչ-ոքի է խաղացել: Արոնյանը վաստակել է 3 միավոր և բաժանում է 8-ից 12-րդ տեղերը: