Սամվել Մկրտչյան. non serviam-չեմ ծառայի. ուրացումն ու դավաճանությունը մեծագույն արհավիրք է
Փետրվարի 25-ը փառավոր օր է՝ գրի մեծ վարպետ, տաղանդավոր թարգմանիչ Սամվել Մկրտչյանի ծննդյան տարեդարձը։ Աշխարհի միգուցե ամենանշանակալի իրադարձությունները կատարվում են կանանց արգանդափողում։ Ամենաուժգին ցավից ծնված մարդը մեկ արդարացում, մեկ հատուցում ունի ընդամենը՝ Ստեղծագործությունը։ Եզակիներին է հաջողվում սահմանված մի քանի տասնամյակում իրենց վրայից սրբել սեփական մոր արյան մեղքը և մաքրագործել ծննդյան օրվա մեծ արյունահեղության պատմությունը։
Եթե ավելի անկեղծանամ, պիտի ասեմ, որ հունիսի 16-ն է Սամվել Մկրտչյանի ծննդյան իսկական օրը, որովհետև «Ուլիսեսը» ծնունդից ավելի մեծ արյունահեղություն էր։ Ինքը հենց «Բլումի օրը» վերածեց մեծ տոնախմբության՝ մեր առջև փռելով իր ճգնակեցության շուրջ 700 էջանոց գիրք-իրադարձությունը՝ մանիֆեստ, որը հեղաշրջեց համաշխարհային գրականությունը։ Քաղաքակրթական այս եզակի արժեքը մեզ ամեն տարի հունիսի 16-ին պետք է միացնի «Ուլիսես» հաղթահարած այն 20 երկրների շքերթին, ուր այդ օրը գրքից դուրս են թռչում Ջոյսի հերոսները և հեղեղում մեծ քաղաքների փողոցները։ Ինչ հրաշալի ընթերցանության տոն կստանա քաղաքը, քաղաքը, որ խարազանվել է՝ իր վրա առնելով «Գիրք կարդալը նորաձև է» խայտառակ հորդորը։
Երբ լեզվի վրա նոր միտք ու գաղափար չկա, լեզվակիրների հայրենիքը աղետներից աչք բացել չի կարող։ Ահա թե ինչու է պետք փառավորել հունիսի 16-ը. այդ օրը մեր զազրախոս ու մտքի նոր շերտերի հետ արդեն խիստ թույլ հաղորդակցվող լեզուն կրկին նորոգվեց։ Հրաշքը միայն այն չէր, որ մի մինուճար տղա մի մեծ սխրանք գործեց՝ կատարելով ահռելի մի գործ, որը տարբեր երկրներում պետության գործուն աջակցությամբ գլուխ են բերել մարդկային հոծ խմբեր, ամբողջական ինստիտուտներ։ Ամենամեծ հրաշքը մեր լեզվի ներումն էր. Սամվել Մկրտչյանի ձեռքի տակ այդ գիրը խոստովանեց, որ մտքի պարապը դեռ չի խոցել լեզվի սիրտը, և հազարամյա երկաթագիրը առաջվա պես թրթռալով կարող է գրի բերել անգամ ենթագիտակցական խորշերում ծվարած ամենաթաքուն, անանուն ապրումներն ու խոհերը։ Սա մեծ հիշողության սպասարկումն է հրեղեն լեզվով, այսինքն՝ լեզվի ընկալունակությունը, գիտակցական նոր հոսքերի հետ շփվելու և նորոգվելու պատրաստակամությունը։ «Ուլիսեսը» մեր լեզվի համար մի նոր հայրենիք է ստեղծել՝ ճկուն անցնելով Ջոյսի 18 քավարանների միջով նա կորզեց մեր մտածողության ոսկին և ցույց տվեց մեր հին գենի կենսունակությունը։ Սամվել Մկրտչյանն իր վերջին ճիգով մեզ բերել և ընդհուպ կանգնեցրել է նոր քաղաքակրթության սահմանագլխին։ Մնում է շարժվել.
որովհետև լեզուն մարդ, հասարակություն է ստեղծում
որովհետև մարդն ու հասարակությունը՝ մշակույթ, իսկ մշակույթը երկիր ու պետություն է ստեղծում
որովհետև պետությունը մարդուց քաղաքացի և ժողովրդից հասարակություն է ստեղծում
որովհետև մարդասպաներն ու անառակները չեն կարող հեծնել իշխանությունը, եթե այդ տարածքում արթուն քաղաքացի և հասարակություն կա։
Կենացդ եղբայր, քեզ ուրանալ չկա։
Սամվել Մկրտչյանի հետ այս զրույցը տեղի ունեցավ 2012-ի դեկտեմբերին…
- Սկսենք գլխավոր հարցից. ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր գլխավոր հարցը:
– Ինչպես դարեր շարունակ՝ ողջ մնալը. գոյատևել՝ իրականացնելու մեր հավիտենական առաքելությունը: Ամեն ինչ անել՝ չմեռնելու համար: Մենք ուրիշ ոչնչով չենք զբաղված: Մենակ թե չասեք, թե պետություն ենք կառուցում: Հասուն մարդիկ ենք ու պետք է հասկանանք, որ այսպիսի պետություն չի լինում, ու պետությունն այսպես չեն կառուցում: Այսպիսի մշակույթ, ԶԼՄ-ներ, նախագահ, կառավարություն, ԱԺ, նույնիսկ սերիալներ չեն լինում. սրանք հակացուցված են մարդկությանը: Մեր իրականությունն այնքան է աղճատվել, որ սկսել ենք իրար հետ տարբեր լեզուներով խոսել:
- Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ Ձեզ պիտի հարցնել որպես «Ուլիսեսի» թարգմանչի՝ արդյո՞ք մեռած լեզու չի գրական կոչված հայերենը. կյանքի այսօրվա ռիթմին, բաց տեքստերին կարողանո՞ւմ է այդ լեզուն սպասարկել:
– Եկեք վերջնականապես ճշտենք «գրական»-ի տեղը. դա գրականության լեզուն է, որը լեզվաբանները որպես «բարձր» են դասակարգում՝ ի տարբերություն «ցածրի» (խոսակցական, բարբառներ, արգո, ժարգոն, և այլն): Այս դասակարգման մեջ հետին միտք չկա: Այն, որ ժարգոնով կարելի է գեղարվեստական գործ գրել՝ մասնավոր հարց է: Որքան սրանք իրարից հեռու են մի լեզվում, այնքան մեծ է երկլեզվության վտանգը: Ղըրղըզներն, օրինակ, ունեն «ժողովրդական» ու «փիլիսոփայական» (իրենց իսկ բնորոշմամբ), ընդ որում հասարակ ժողովուրդը բացարձակապես չի հասկանում «փիլիսոփայականը»: Մենք դեռ այդքան չենք հեռացել, բայց շատ գրողներ, ԶԼՄ-ների հետ միասին, ամեն ինչ անում են, որպեսզի չշեղվեն ամեն ինչ հարամ անելու բնատուր տաղանդից: Գրական հայերենը փառավոր լեզու է, Բայրոնի ասած՝ Աստծո հետ խոսելու լեզու. բարդ, խրթին, բայց իսկական գրականության թարգմանիչները սա իրենց մաշկի վրա են զգացել:
Հայոց լեզվի համար ամեն ինչ թարգմանելի է և արտահայտելի (մի կարծեք, թե բոլոր լեզուներին է տրված այս շռայլությունը): «Ուլիսես»-ում լեզվական բոլոր շերտերը կան. ես ցանկացել եմ ապացուցել, որ հայերենը ևս (կրկնում եմ՝ ի տարբերություն բազմաթիվ «զարգացած» համարվող լեզուների) ունի այդ շերտերը: Քանի դեռ կա գիր, գրականություն ու թարգմանություն, լեզուն մեռած չի կարող լինել: Ափսոս, որ գրականն ու ամենօրյա խոսակցականը շատ են հեռացել իրարից: Հարցի մյուս կողմը. գրական լեզուն, այո, չի կարող լինել, և ծիծաղելի կհնչի, եթե լինի, «ժողովրդական», բայց խոսակցական, կենդանի լեզու այդպես էլ չի ստեղծվում. ռուսերենն ու դրանից բխող գողալեզուն իրենց ազդեցությունն այստեղ ևս ունեն: Այսօր միայն մի քանի անհատների ուսին է՝ քո ասած կյանքի ռիթմն արտահայտելու, կենդանի լեզվով հաղորդակցվելու «բեռը»: Լեզուն ամենայն հոգածությամբ պղծվում է պետական մակարդակով, ու հայերենն այստեղ մեղք չունի: Հղում անենք հոգեբան, լեզվաբան Ն. Չոմսկիին, ով պնդում է, որ լեզուն անհատական է ու աճում է որպես կենդանի օրգան՝ ձեռք, աչք, թոք: Այսօր մի դուրսպրծուկ գրող ու լեզվի տեսչության մի խեղկատակ հաջողությամբ ապացուցում են, որ հայերենը կռնատ է, կամ միաչքանի: Ղըրղըզերենի ճյուղ: Մինչդեռ իրենք են հաշմված: Ցավալի է հատկապես կլիմաքսային բանաստեղծներին հետևելը:
– Միգուցե, հենց այդ երկլեզվանիությունից էլ գալիս է էսքան սուտն ու անհարմարությունը, մեր պատճառով մեր լեզուն ստվել է. մեր երեխաները դպրոցի, տան, փողոցի լեզվական սղումների մեջ մանկուց սկսում են կեղծիքին հարմարվել: Դուք հրապարակային նման խոստովանություն չեք արել, բայց ինձ թվում է, որ «Ուլիսես» թարգմանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ շտապել եք հայերենը շփել անգլերենի բոլոր բառերի հետ միաժամանակ, ստեղծելով լեզվի, ոճի բազմազան հայերեն ֆորմաներ. հիմա դրանցից ո՞րն է ավելի օրինակելի զանգվածայնացնելու համար:
– Լեզուն, ի միջի այլոց, նաև ստի խոսափող է, բայց ոչ նրա գործարանը: Լեզուն չի սիրում կաղապարներ. այն ազատ է, միշտ զարգացման մեջ է, քանի որ կախված չէ մեկ անհատից: Եթե կուզեք՝ լեզուն ինքն է գտնում համապատասխան ձևերը, և այս օրգանիզմի համար կարևոր է, թե ինչ միջավայրում է այն աճում: Ժարգոնը նույնպես մշակույթի մաս է, բայց նույնիսկ նա կարող է «կռնատ» լինել, քանի որ չունի «մատեր» (տարատեսակներ): Վկա՝ այսօրվա «խոսակցական» հայերենը, որն առավելապես գողական ժարգոնն է: Չզարմանաք, եթե ասեմ, որ համընդհանուր նորմալ լեզու (գրական թե խոսակցական) վերջին հաշվով չի կարող լինել մի երկրում, որտեղ չկա քաղաքացիական հասարակություն, այսինքն՝ որտեղ ամեն ինչ (առաջին հերթին՝ լեզուն) ենթակա է այլասերման ու լճացման: Իսկ «օրինակելի զանգվածայնացնելու» ձևը ամենից լավ գտել է հեռուստատեսությունը. ապազգային ապուշները գլխի են ընկել, որ մարդկանց ապուշացնելու հզորագույն միջոցը մեդիան է: Ինչը և անում են՝ իրենց չխնայելով: «Ներքին թուրքին» ներքին մասոնն է փոխարինում:
– Սամվել, պարզ է, որ լեզուն պիտի դուրսուներս անի, որ չդախանա, ճկուն մնա. չլիներ հների թարգմանական եռանդը, մենք վաղուց վերջացած կլինեինք. հիմա Դուք՝ որպես այդ գործի ամենահմուտ մասնագետ, ինչի՞ վրա կհրավիրեք երիտասարդ թարգմանիչների ուշադրությունը՝ հատկապես ինչը եւ ինչպես արժե թարգմանել. գոնե մի քանի կարևոր բան Դուք պիտի հուշեք, որովհետև, ինչպես երեւում է, վերեւները զահլա չունեն էսպիսի բաների հետ, առավելագույնը թարգմանչաց տոն կանեն՝ «ուտուշ-խմուշի» սուրբ ռիտուալով:
– Տերտերների մենաշնորհը թողնենք տերտերներին. իրենք դրանից լավ են զգում: Ի՛նչ թարգմանել. պարզ է՝ այն լավագույնը, ինչը մեզ կմոտեցնի աշխարհի մշակույթին ու ամենակարևորը՝ կհարստացնի հայերենը: Բայց պետական քաղաքականությունը (այսինքն՝ դրա բացակայությունը) ամենամեծ խոչընդոտն է: Ոչինչ: Պետություն չենք ունենա, բայց լեզուն կպահպանենք. դարերի փորձ ունենք: Կներեք սև հումորի համար: Ունենալ հրաշալի լեզու, մտավոր ներուժ ու միաժամանակ լինել էսքան աննպատակ, տափակ ու պոռոտախոս: Սա նույնիսկ հարևանիդ կատուն չի ների, ուր մնաց՝ պատմությունը:
– Սամվել, Դուք մոդեռնիստական գրականության հոր գործ եք թարգմանում, մարդու ենթագիտակցական շերտերի քննություն եք առաջադրում մի հասարակության, որն իսկի իր կենցաղային պարզագույն պետքերը չի կարողանում հոգալ. ինձ թվում է, որ «Ուլիսես» չթարգմանած ժողովուրդները ոչ թե լեզվից են տկար եղել, այլ իրենց գրաշուկան միգուցե ավելի լավ է հաշվել պահանջարկը. հիմա, ըստ Ձեզ, Ուլիսեսին հասանելի քանի՞ ընթերցող կլինի մեր երկրում:
– Երկու միլիոն: Լավ, մի քիչ ծաղկացնում եմ: Երկու հոգի:
– Ի՞նչը կարող է մեզ մի քիչ կարգի բերել. դատելով Ձեր հրապարակային խոսքից՝ Դուք կարծես, ոգեւորված էիք քաղաքացիական շարժումներով…
– Ոչ դեմոկրատիան. այն սպառել է իրեն և վերածվել չարիքի: Դեմոկրատիան պարարտ հող դարձավ մարդկության շարունակական այլասերման համար: Ջ. Լենոնը երգում էր. «Քեզ բթացնում են կրոնով, սեքսով ու TV-ով»: Անձամբ ինձ պետք չէ դեմոկրատական-կղերական սուտ շիլան: 21-րդ դարում ամոթ է fucking peasant (նույն երգից է) լինել ու մամուլը հեղեղել անգրագետ գողերի մասին լուրերով ու նրանց հետ հարցազրույցներով: Մենք կյանքի կոչեցինք Օրվելի անասունների ագարակը: Բայց առանց ջանք թափելու կարելի է մի շատ պարզ բան հասկանալ՝ եթե չարիքը պարբերաբար վերարտադրվում է, հարկավոր է այն խեղդել: Հիասթափված լինելով հանդերձ (կամ այդ պատճառով) ես ռադիկալ քայլերի կողմնակից եմ: Ինձ այսօր ջղայնացնում է այն ամենը, ինչ խանգարում է իմ քաղաքացիական անհնազանդությանը: Non serviam, Ջոյսի սկզբունքն է. «Չեմ ծառայի»՝ ոչ պետությանը, ոչ՝ եկեղեցուն:
- Մեր երկրում արդեն մարդու կյանքի հետ անհամատեղելի դրություն է ստեղծվել. կարելի է ասել՝ աղետ է. ազնիվ, մտածող խավն, ով դեռ երեկ կարողանում էր իրենն աներ ու իրենն ասեր, արդեն մատնվում է սովի: Ի՞նչ կասես քո այդ եղբորը:
– Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է: Ինչպես մարդիկ, ում անկաշառ ես կարծել, հերթով, հեշտուհանգիստ խուրդվեցին: Իսկական ռնգեղջյուրացում: Հայաստանում գենային, օրգանական տեսակի աղետ է տեղի ունեցել. մտավորականության տեղը զբաղեցրել են ինչ-որ մուտանտ-դեգեներատներ, ովքեր դրամատիրական կարգեր են հաստատել: Ուշադիր նայեք ամենուր հայտնվող դրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիոն խախտման հետևանքները: Զզվելի է ապրել մի երկրում, որտեղ յուրաքանչյուր 10-ից 9-ի հետևում ուրիշի ականջներ են ցցված: Ծախվածն ավելի վտանգավոր է, քան գնորդը. վերջինս իր գործը հստակ է անում, քանի որ ծախվածների հսկայական բանակ ունի՝ յուրաքանչյուր գումարտակ, վաշտ, ջոկատ իր յուրօրինակ տեսակով: Սա ոգու սովն է, իսկ մեծագույն աղետը հոգու աղետն է, որից ավելի սարսափելին՝ այդ աղետը հավուր պատշաճի ընդունելն է: Սովյալը մի կերպ հաղթահարում է սովը, օլիգարխ դարձած գողը՝ երբեք: Դրանք բոլորը միասին վերցրած նույնիսկ գոմաղբ չարժեն, բայց երկիրը վերածեցին գոմի: «Ինչ անելը» մոռացած՝ գլխումս մի հարց է անընդհատ պտտվում՝ որտեղի՞ց Հայաստանում, կներեք, էսքան շատ գյոթ: Նույնիսկ Սովետի տարիներին ոնց որ էսքան չկային. որտեղի՞ց բուսնեցին: «Քռչ» բառը, առանց ձայնավորի, դրանց վրա ավելի լավ է նստում, քան թանկարժեք «կաստումները»: Դրանց մասին խոսելուց հետո մարդ պիտի ցնցուղ ընդունի: Հիմա ես ի՞նչ ասեմ իմ ազնիվ, մտածող, չուրացող, հեռացող ու վերացող եղբորը, սիրելի Վարդ: Ջարդիր քեզ սովի մատնողի գլուխը:
- Իսկ ի՞նչ կասեիք երկրի նախագահին, եթե աչքը աչքին հանդիպեիք նրան:
– Բարև, Ռոբ:
P.S. Վերջ։ Ամենաարդարն իր մահվամբ փակեց մահամերձ երկրի սև խոռոչը։ Վերջ։ Ուրացողների, փախչողների Մեծ մեղքերը գլխակեր երախ էր բացել, տանելու էր, այս անգամ՝ Ամբողջը։ Վերջ։ Հիմա տկլոր ու հիվանդ երկրիդ էլ մեռնել չկա՝ իր շունչն ամենալավից տարավ, որ ինքն ապրի։ Երկիր, որ չոքել է ամենալավերի բկին ու կախվել իր ամենալավերի պարանոցից. ինքնազոհության ժամն է, վերջ, ապաշխարության վերջին ելքը՝ «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը և խմեք արյունս, որպես ձեր մեղքերի թողություն»:
Իմացեք, ինքնասպանությունն ունի նաև զարտուղի ճանապարհներ, երբ հալածում և պատժում ես մարմնիդ՝ ստիպելով նրան հասնել մտքիդ, գրիդ ետևից. կյանք սիրող ջահել մարմինդ մեխում ես պատիդ... «Ուլիսեսը» մեկ մարդու կատարմամբ մահափորձ էր, հրապարակային ինքնահրկիզում։ Եվ եթե այս երկրում չի գտնվել գոնե մեկ հաստատություն, որն աջակցեր մարդուն կամ գոնե երեք մարդ, որ կլաներ քաղաքակրթական այս մանիֆեստը, ուրեմն՝ վերջ. սա գույժ է։ Գույժ. խոնարհեք երկրի դրոշը, ծնկի իջեք ամենաչարչարված մարմնի առջև, աղոթեք բոլորդ, լսո՞ւմ եք, բոլորդ աղոթեք, բայց ի սեր Աստծո, ձեր հոգիների փրկության համար։
Առատ մխիթարություն ձեզ, որովհետև դուք եք անպատասխանը և ոչ նա, ով վաղը կերևա Աստծուն ու կերևա իր ողջ շքեղությամբ, Սամվել Մկրտչյանը՝ իմ հայրը, իմ եղբայրը, իմ Ուսուցիչը, ում հանդիպելու համար, արժեր մի ամբողջ մարդու պատառոտելու գնով ծնվել և ապրել։ Եվ... վե՞րջ։
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Իրադարձային 08:35 • 06/05 Սեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ին Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
-
Իրադարձային 09:18 • 06/05 Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Այսօր նա հայտարարել է, որ սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում:
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Իրավունք 09:21 • 06/05 ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Աավկովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է kommersant.ru-ն:
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
15:32 • 06.05.24 Գավառցիները դիմավորեցին Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում