ՆախԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. Քաղաքականության հոգեդիագնոստիկա /2-րդ սեանս/
Հարց- Ինչո՞վ էիք զբաղված Մեծ Պատերազմի տարիներին, Պրն Ջոյս:
Ջեյմ Ջոյս- Ես «Ուլիսես» էի գրում: Իսկ ինչո՞վ էիք զբաղված Դուք:
Սամվել Մկրտչյան- Եթե բախտս բերեր ու հարցնեիք, թե ինչով էր զբաղված Պրն Մկրտչյանը Մեծ Թալանի տարիներին, ես կպատասխանեի՝ «Ուլիսես» էի թարգմանում:
Լրագրող- Պատրաստ եղեք, Ձեզ էլ մի օր կհարցնեն՝ իսկ ինչո՞վ էիք զբաղված դուք 2017թ.-ի փետրվարի 25-ի Հայաստանում: Ես, օրինակ՝ հոգեբանի աշխատասենյակում էի:
Հոգեբան Արմեն Բեջանյան. «Հիշեք 3Հ-ի օրենքը. հավատ, համառություն, հետևողականություն»։
-Պարոն Բեջանյան, մեր ուղեղը առավելագույնը 1300 -2000 գրամ է կշռում, որքան էլ նվաստացուցիչ է և համակարգչի սկավառակի պես ունի սահմանափակ տեղեկատվական տարածք: Բայց այսօր համացանցը, սոցիալական մեդիան մեր ուղեղը բեռնում է սնամեջ տեղեկատվական հոսքերով, նախընտրական պոպուլիզմով . արդյունքում՝ մեր ուղեղում իսկական քաոս է տիրում, այդ գերբեռնվածությունից ուղեղի աշխատանքը դանդաղում է, և մարդն արդեն չի կարող ճիշտ որոշումներ ընդունել, ճիշտ ընտրություն կատարել: Հիմա՝ առաջարկս. փորձենք այդ հոսքերը չափաբերել հոգեբանության գիտակարգերով:Կողմնորոշեք, խնդրեմ, ինչի՞ց սկսել:
-Ես նախորդ անգամ նույնպես ասացի՝ արժեքներից, ընտրության կողմնորոշիչները արժեքներն են: Անձի բարձրագույն մակարդակը, հենասյունը կազմում է նրա արժեքային համակարգը: Ուրեմն, նախ պատասխանենք՝ ինչ է արժեքը: Արժեքային համակարգը անհատի կողմից օբյեկտների և սուբյեկտների արժևորումն է և դասակարգումն ըստ կարևորության: Եթե ավելի պարզ ասենք` անձի պատկերացումն է լավի և վատի մասին, իրականության մասին մարդու սուբյեկտիվ, անհատական գնահատականը: Հենց արժեքային համակարգն է գլխավորը, որովհետև հենց դա է որոշում անհատի մոտեցումը ինչպես շրջապատի, այնպես էլ սեփական անձի նկատմամբ: Եվ հակառակը՝ արժեքային համակարգի հակասություններն են, որ ծնում են անհետևողականություն մեր մտորումներում և վարքագծում: Ահա այստեղից եզրակացրեք, թե ինչու է դժվարացել մեր այս ընտրությունը, այդքան դատարկ տեղեկատվական բազաներով ուղեղը ծանրաբեռնելու փոխարեն առանձնացեք և փորձեք քննել մեր ինքնաճանաչման, ինքնազարգացման, ինքնադրսևորման վարքային բաղադրիչները:
Մենք այսօր չենք կարողանում անգամ ժպտալ միմյանց: Ում տեսնում ես դեմքը մռթնած է։ Հայաստանում ժպիտն է անգամ խնդիր: Եվ չզարմանաք, եթե ասեմ, որ մեր բոլոր խնդիրները հենց սրանից է գալիս. եթե դու ագրեսիվ ես հաղորդակցվում, քո հոգին խռոված է ու այդ ձևով դիմացինի հետ ես խոսում, բնական է, որ դիմացինն էլ քեզ նույն կերպ կպատասխանի: Եվ այսպես՝ հաջորդաբար: Նեյտրալ, պասիվ հաղորդակցությունը երկար չի տևում, այն պիտի մի օր կամ ներդաշնակ, ասերտիվ դառնա կամ ագրեսիվ: Բայց, որպես կանոն, դեպի ագրեսիվ հակում ունի: Արժեքներ և դարձյալ արժեքներ՝ այստեղ պիտի մենք փնտրեք հարցերի պատասխանը:
5 արժեք՝ Տ.Զաքարիա վարդապետից.
Հայրենիք
Հայոց Եկեղեցի
ընտանիք
հայոց լեզու
բանակ
5 արժեք՝ քաղգործիչ Սամվել Ֆարմանյանից.
առաքինություն
բարություն
պատասխանատվություն
հայրենասիրություն
ինքնակատարելագործման ձգտում
- Իհարկե, արժեքների շուրջ համախմբումն է որևէ էթնոսի ավելի զորավոր և առաջանցիկ դարձնում: Բայց համընդհանուր արժեքների մշակույթը, կարծեմ, երկարատև պետականություն կրող հասարակությունների մենաշնորհն է: Մեզ մոտ դեռ անհատների մակարդակում է սա աղոտ նշմարվում: Դրա համար էլ ընտրակաշառք վերցնողը չի գիտակցում, որ ինքը էդ կաշառքը վերցելով թիկունքից կրակում է սահմանին կանգնած իր որդուն: Այստեղ է ողբերգությունը: Ես արդեն չեմ հասկանում, կարո՞ղ է մենք իսկապես աուտիկ պետություն, աուտիկ հասարակություն ենք դառնում, բայց վախենում ենք սա գոնե մի օր միմյանց խոստովանել:
-Աուտիկ հասարակության տարրեր կան, այո՛:
-Եթե դժվար չէ, խնդրում եմ հուշեք՝ որոնք են այն նշանները, որոնք սահմանում են հասուն մարդուն: Հասունը, ի տարբերություն երեխայի կամ առավելևս կենդանիների, կարծեմ պատասխանատու է իր ցանկացած ընտրության համար: Իհարկե, արտառոց է գալ հոգեբանի մոտ և այս մակարդակի հարցեր բարձրացնել, բայց ես չեմ վախենում հիմար հարցերից, եթե մնացածն այդքան խելոք են, ապա ինչպե՞ս է իմ գլխում հիմար հարցեր ծագում:
-Ձեր հարցադրումը բնավ էլ արտառոց, առավելևս՝ հիմար չէ: Հասուն անձի գնահատման համար առանքային է հենց ազատ, անկախ ընտրություն կատարելու ունակությունը և ինչպես Դուք ճիշտ նշեցիք՝ պատասխանատվություն կրելը դրա համար: Հասուն, առողջ անձը իրավահավասարության գիտակցում ունի և լավ հասկանում է, որ ոչ մի պատգամավորության թեկնածու իրավունք չունի իր ձայնը մի քանի կիլոգրամ կարտոֆիլ գնահատել և նրան զրկել ազատ կամարտահայտությունից և ակամայից նրան հանցագործ դարձնել: Հասուն անհատի վարքային դրսևորումները միանգամայն այլ են անգամ զգացական մակարդակում. ունակություն վստահել սեփական զգացողություններին, առաջնային հետաքրքրություն միջավայրի, աշխարհի, հարազատ և օտար մարդկանց հանդեպ և ամենակարևորը՝ անընդհատ փոփոխվող աշխարհի պոզիտիվ ընկալում: Եվ եթե անգամ հույզը բացասական է, հասուն մարդն ունի այն վերապրելու կարողություն և փիլիսոփայություն և նրա վարքային գործողությունները, որպես կանոն, ստեղծագործական են: Սա է հասունը, ով անհատական և սոցիալական փորձի, նպատակասլաց գործունեության շնորհիվ է իրեն կերտում և ոչ մեկի թույլ չի տալիս իրեն առնեն ու ծախեն, ունի արժանապատվություն, քաղաքացիական դիրքորոշում, խիղճ:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի արժեքային սանդղակը.
ազատ կամք
ազատություն
ինտելեկտ
կրթություն
պրոֆեսիոնալիզմ
5 արժեք երգիչ, երգահան Վահան Արծրունուց.
Աստված
Սեր
Ազատություն
Արդարություն
Բովանդակություն
-Քաղաքականությունն ու հոգեբանությունը վաղուց միմյանց հետ գերազանց սիմբիոզ են կազմել , անգամ տասնյակի հասնող նոր մասնագիտություններ են ծնվել այդ միությունից: Այլ բան է, որ քաղաքակրթական նվաճումները հեշտ չեն մագլցում մեր լեռները: Բայց, ամեն դեպքում ես շատ կուզեի, որ մեր ընթերցողներն այս զրույցի միջոցով իրական այլընտրանք ստանային՝ տրվեր քաղաքական այս իրավիճակի ախտորոշումը, հոգեդիագնոստիկան: Դուք որոշակի պաթոլոգիաներ չե՞ք տեսնում քաղաքական այս շարժերում:
-Գիտեք, հոգեբան պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե մարդն իր տունը 3, 4 մետրանոց պարիսպներով է պատում և իզյոլացնում իրեն արտաքին աշխարհից, հաստատ ունի հոգեբանական լուրջ խնդիրներ: Սա հենց մաքուր աուտիզմ է, երբ իշխանավորն ուզում է իրեն բանտել արտաքին միջավայրից ու ապրել բացառապես սեփական աշխարհում։ Ի՞նչ արժեք, ի՞նչ գաղափար կարող է մեզ առաջարկել այս մարդը, երբ ինքն իր պարիսպներով մատնում է սեփական վախերը: Կամ եթե վախենում է, այդ դեպքում ինչպես է հավակնում այդ վախերով բարձրանալ քաղաքական հարթակ, սողոսկել օրենսդիր մարմին:
Այս խնդիրը բավականին լուրջ է և եկել է ժամանակը այդ պարիսպները քանդելու և այս աուտիկ վիճակից դուրս գալու։ Իմիջիայլոց, այդ բազմազան անձ-կուսակցություններն էլ որոշակի պարիսպներ են, սա էլ յուրօրինակ պատ է. երբ բացակայում են գաղափարներն ու արժեքները, ով ասես իր համար պատվանդան կսարքի և կբարձրանա այնտեղ: Սա, իհարկե, մեզ չպիտի ընկճի, հակառակը՝ պետք է հիշել մեր 3Հ-երի օրենքը՝ հավատ, համառություն, հետևողականություն, իսկ թայֆաբազությանը վերաբերվել հումորով: Բացառապես հումորով:
-Իհարկե, հումորը, այս դեպքում նաև սարկազմը, իսկապես կարող է պաշտպանիչ, անգամ թերապևտիկ լուրջ փոխհատուցում լինել: Բայց…սահմանին, արկերի տակ կանգնած են մեր երեխաները, մենք խնդալու սիրտ չունենք, այս կիսապատերազմական պահին մենք չենք կարող անլրջության տալ այս ճակատագրական ընտրությունները…
-Մի ոլորտից մենք ընկնում ենք մեկ այլ ոլորտ։
-Ինչո՞ւ, մենք հենց թեմայի մեջ ենք, Դուք ծիծաղ, հումոր եք ինձ նշանակում, ես էլ ասում եմ. ես ծիծաղել չեմ կարող այս ամենի վրա, երբ մեկուկես ամսում սահմանին արդեն 12-րդ զոհը տվեցինք:
-Եկեք տարբերակումներ մտցնենք: Վարքային մոտեցման տեսաբաններն ասում են՝ պիտի վարքային այնքան լայն տեսականի ունենաք, որ ամեն իրավիճակի համար կարողանանք համապատասխան վարք դրսևորել։ Մենք չենք կարող նույն ձևով արձագանքել սահմանում կատարվող իրավիճակին, այս ընտրություններին կամ մեր տանը ծավալվող որևէ կոնֆլիկտի: Ամեն իրավիճակ համապատասխան վարքի դրսևորում է ենթադրում։ Տվյալ իրավիճակի համար վարքային ճիշտ դրսևորում է ծիծաղն ու հումորը, մյուս իրավիճակի համար՝ օգնելը, սատար կանգնելը, երրորդի համար՝ այլ բան։ Իմիջիայլոց, վարքային այս դրսևորումները նույնպես բխում են մարդու արժեհամակարգերից:
Դիվանագետ Արա Պապյանի 5 արժեքները.
ազնվություն
նվիրվածություն
բարություն
արդյունավետություն
կրթվածություն
5 արժեք՝ գրող Մարի Առաքելյանից
Մարդ
Հայրենիք
ազատություն
ընտանիք
ժամանակ
-Գիտե՞ք, հատկապես հիմա, երբ զրուցում եմ մարդկանց հետ՝ նրանք անկեղծորեն խոստովանում են, որ ունեն անպաշտպանվածության, անապահովության, անվստահության զգացումներ: Ահա ես այդպիսի աշխատանք եմ կատարում՝ վավերագրում եմ մարդկային զգացմունքները և շատ լավ գիտեմ, որ այսօր մարդիկ լավ չեն, տխուր են, շփոթված, չեն կարողանում մարսել առանձին ինքնահռչակների քաղաքական այս հայտերը, այսքան ցինիզմը: Գիտեք, վիրավորված են այս մարդիկ, հատկապես մտավորական խավը համարյա ընկճախտ է ապրում: Ի՞նչ անել:
-Դեպրեսիան լուրջ հիվանդություն է, եկեք այսպես դիստանցիոն չախտորոշենք մարդկանց: Դեպրեսիաներից մահացության աստիճանը երկրորդ տեղն է գրավում հիվանդությունների շարքում՝ առաջ անցնելով քաղցկեղածին հիվանդություններից և շատ չնչին զիջելով սիրտ-անոթային ախտահարումներին: Իհարկե, այս իրավիճակը բավականաչափ սթրեսածին է, բայց հոգեսոցիալ կարճատև սթրեսներին պետք է դիմակայել: Իհարկե, այդ թեկնածուների մեջ կան այնպիսիք, որոնց անգամ տնեցիները կվարանեն քվեարկել՝ ավելի մոտիկից ճանաչելով նրանց, բայց կան նաև պարկեշտ մարդիկ, որոնք կարող են փոփոխություններ առաջ բերել: Մեկ արշինով հնարավոր չէ չափել այս խառնիճաղանջ քաղաքական պրոցեսը:
-Բայց ես՝ օրինակ այսպիսի ընտրական պրոցես, քաղաքական այսպիսի ապատիկ վիճակ չեմ հիշում. գոնե մտածող մարդիկ իսկապես տագնապած են, ցավի, նաև կորստի զգացում ունեն, վախ ապագայի հանդեպ՝ բացասական հույզերի մի ամբողջ ճոխ փունջ…
-Դա վատ չէ, վատն այն կլիներ, որ իրենք անտարբեր լինեին քաղաքական այս պրոցեսի և բոլոր այս բացասական երևույթների նկատմամբ: Դուք հույզերի տվյալներ եք փոխանցում, ոչ թե՝ դեպրեսիայի: Իսկ հույզը անհատին տրված է որպես բացասական և անբարենպաստ իրավիճակներից ելք գտնելու ազդակ: Այդ իսկ պատճառով բացասական հույզը անհատին դրդում է գործելու, խոչընդոտը հաղթահարելու և ստեղծելու իր հաղթանակները: Նույնը չի կարելի ասել դեպրեսիայի դեպքում: Այստեղ ամեն ինչ այլ է: Անորոշությունը, անտարբերությունը, հուսալքությունը ոչ միայն ի մի չեն բերում անհատի հնարավորությունները` դրդում գործելու, իրավիճակից ելք գտնելու, այլ հակառակը՝ կաթվածահար են անում ամբողջ օրգանիզմը: Դեպրեսիայի ժամանակ, տրամադրության և ինքնազգացողության անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում կամ արգելակում, ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի զգացում, որը կարող է ինքնասպանության հանգեցնել։
-Բայց չէ՞ որ մենք այս էլ քանի տարի հետևողականորեն այլասերում ենք մեր կյանքը, մեր պետական և հասարակական ինստիտուտները, անկախության 25-րդ տարում չգիտենք՝ որոնք են մեր պետության հիմնական արժեքները: Սա ինչ է, եթե ոչ խմբակային ինքնասպանության փորձ: Իսկ միգուցե, ժամանա՞կն է հոգեվերլուծության ենթարկել այս ամենը, ի վերջո՝ պե՞տք է հասկանալ՝ ինչ է կատարվում մեզ հետ, քանի դեռ մեր ձեռքով չենք այրել մեր տունը:
Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի արժեքները.
հավատ
ընտանիք
կիրթ հասարակություն
ազնիվ ընկերներ
հայրենիք
Դերասան Հովհաննես Բաբախանյանի արժեքները.
Աստված
Ընտանիք
Արվեստ
Կյանք
Լույս
-Ես իմ սեփական վերլուծությունն ունեմ, չգիտեմ՝ կընդունեք, թե՝ ոչ: Պետականություն չունենալու պատճառով մենք դարեր շարունակ ունեցել ենք նեղ խմբային պատկանելիություն և խմբային շահեր: Այդպես ենք գոյատևել: Եվ ստացվել է իրավիճակ, որ սա նեղ շահերի սպասարկման, թայֆայականության կայուն մոտիվատորներ և սխեմաներ է ստեղծել: Այս մտայնություն է՝ գլխավորն իմ այս փոքր խումբն է, թող նա լինի կուշտ ու կայուն, իսկ մնացածի հետ ես գործ չունեմ: Այսինքն՝ մենք տոտալ ֆեոդալիզմից, տեղական իշխանիկների մակարդակից դեռ չենք բարձրացել, գլոբալ մտածելու և գլոբալ գործելու ուժ չենք գտնում մեր մեջ և պետական մտածողություն էլ չկա: Սա է՝ ընդհուպ հասել ենք 17-18 դար:
-Մի երկու օր առաջ մի ֆիլմ էի նայում, իհարկե, ֆիլմը բոլորովին այլ բանի մասին էր, բայց, երևի, լավ ֆիլմն էլ հենց այն է, որ դու նրա սյուժեից դուրս ես մտածում: Մի խոսքով, այդ ֆիլմի ընթացքում ես մտածում էի ազատության մասին, այն մասին, որ հենց ազատությունն է մարդուն տալիս ընտրելու լայն հնարավորություն՝ խոտը չունի ընտրություն, որովհետև խոտը չի ընտրում ասենք՝ որտեղ և ինչպես փռվել:Բայց այսօր նույնն են ասում իմ պրագմատիկ ընկերները, որոնք տասնյակ տարիներ աշխատում են նույն հիմնարկում՝ ատելով այնտեղի բարքերը, քարոզում են գաղափարներ, որոնց չեն հավատում, իրենց երեխաներին չեն տանում այն հաստատությունները, որոնց հասարակությանն են առաջարկում: Բայց այս մարդիկ գնալով իրենց համոզմունքների դեմ, ունեն կայուն ստատուս, անվտանգության երաշխավորված համակարգ, իսկ ավելի բարձր արժեհամակարգեր դավանողները կոնկրետ պարտվեցին այս պրագմատիկներին:Այս է խնդիրը՝ լինել թե…ունենալ:
-Էրիխ Ֆրոմի հարցն է՝ ունենալ, որ լինել, թե լինել, որ ունենալ: Երբեք չպիտի նյութով ախտահարել մարդկային հոգին և հոգեբանությունը: Միայն նյութով, ընչաքաղցությամբ մարդը չի կարող ապահով և երջանիկ զգալ իրեն: Ինչ է նշանակում՝ այդ մարդիկ հաղթել են: Ո՛չ, նրանք չեն կարող հաղթել, հենց միայն այն պատճառով, որ կորցրել են իրենց ազատությունը և դարձել նյութին գերի: Հիմա ի՞նչ եք կարծում, այն մարդը, որ ընտրակաշառք է ստանում և հանձնում իր ընտրելու ազատությունը, իրեն հաղթա՞ծ է զգում: Նա իրեն ստրուկ է զգում, պարտված և վաճառված: Նախորդ անգամ մի քանիսն ինչպես էին ծրարի մեջ դրել 5000 դրամը և գցել քվեատուփի մեջ։ Ու ես պատկերացնում եմ այդ մարդու բերկրանքը, նա ստրկամտությանը, վախին էր հաղթել: Ընդամենը մի գործողությամբ մարդը հաղթեց կեղծիքի այդ մեքենային:
Եվ մի կարծեք, թե որևէ ստրուկ երաշխավորված անվտանգություն ունի: Ստրուկի հետ վարվում են ինչպես ստրուկի հետ:
Սէվ (Հենրիկ Խաչատրյան) ավանգարդիստ, արվեստագետ.
Գիտելիք
Ուշադրություն
Կարեկցանք
Անկողմնակալություն
Ազատություն
…և անպայման չէ նույն հերթականությամբ
Լրագրող, խմբագիր Զառա Սարգսյանի 5 արժեքները.
ազնվություն
անմիջականություն
հավատարմություն
ազատություն
հարգանք
-Ազատության նման սահմանման չեմ հանդիպել, բայց մեր զրույցը, կարծես, մի նոր սահմանում գտավ՝ ազատությունը ընտրելու հնարավորություն է: Որովհետև եթե կամաց-կամաց հանձնես կամ վաճառես ազատություններդ, վերջում, իսկապես կվերածվես իսկական դիակի. դիակը չի կարող ընտրել, թե որտեղ ամփոփվել, ուրիշներն են ընտրում նրա փոխարեն: Կներեք, իհարկե, կոշտ համեմատության համար:
- Ճիշտ եք ասում, բայց մի կարծեք, թե իրենց համոզմունքներին դեմ գնացող այդ նյութապաշտները, կոռուպցիայով միլիոններ դիզածները որևէ անվտանգություն ունեն, հակառակը՝ նրանք ամենախոցելին են: Իսկ ընդհանրապես, այսօր բացարձակ անվտանգություն չունի և ոչ մեկը: Գիտե՞ք, որ այսօր արդեն ժամանակակից գիտությունները հերքում են բացարձակ անվտանգության գաղափարը, մոտենալով «ընդունելի ռիսկայնություն» գաղափարին: Կենսագործունեության ընթացքում բացարձակ անվտանգություն չի կարող լինել, միշտ առկա է հնարավոր վտանգը: Մնում է հաշվարկել ռիսկերի ընդունելի շեմը: Եվ սա նույնպես ընտրություն է հնարավորության և սպառնալիքի միջև: Գիտակցության առանձնահատկություններից է այն, որ վտանգավոր իրավիճակին հաճախ չի տրվում գերակա նշանակություն, քանի որ այն կրում է հավանական բնույթ: Բայց, անշուշտ, խիստ վտանգավոր է հասարակությանը մշտապես պահել սահմանային իրավիճակում՝ դա խաթարում է նրա ինքնության նշանները: Այն քայքայում է մարդու ես-ի կոնցեպտը, մղում անարդյունավետ, երբեմն էլ վտանգավոր վարքի և գործունեության և դանդաղեցնում մտածական գործընթացը: Ելքերն այլ տեղ պետք չէ փնտրել, այն դարձյալ անհատական մակարդակում է: Յուրաքանչյուրը թող նայի իր արժեքներին, բարոյականությանը, կամային հատկություններին, վարքի մնացած դրսևորումներին:
Դանիել երաժիշտ.
«Այդ և նման հարցերին քրիստոնյաները վաղուց են պատասխանել․Հիսուսի 10-ը պատվիրանները »:
Լրագրող Անի Թադևոսյան/ԱՄՆ/. «Սեր, սեր, սեր, սեր, ՍԵՐ»
-Մի քանի տարի առաջ ես նկարահանեցի Ձեր կազմակերպած հոգեբանական խաղերից մեկը, որը կոլեկտիվ վարքի դիտարկման և իմաստավորման յուրօրինակ ինտերպրիտացիա էր: Ես ուզում եմ Ձեզ խնդրել, նմանատիպ հոգեբանական խաղ կազմակերպել ընտրություն թեմայով. կոռեկտ չէ՞ առաջարկս:
-Ինչո՞ւ՝ կոռեկտ չէ, կարող ենք կազմակերպել:
-Այո՛, դա հոգեբանական յուրօրինակ էկզիթ փոլ կլինի, որը ընտրություններից առաջ գործնական դաշտում կշոշափի մասնակիցների արժեհամակարգերը, ճիշտ ընտրություն կատարելու կարողությունը: Իսկ ի՞նչ սցենար կարելի է խաղարկել և մասնակիցների ի՞նչ ընտրանք կառաջարկեիք:
-Ով կցանկանա, առանց հստակ թիրախավորման և մասնագիտական սահմանափակումների: Ընտրությունն այն թեման է, որը հնարավորություն է տալիս մահապատիժը վերականգնել-չվերականգնելուց, ընտանի կենդանիներ պահել-չպահելուց և ընդհուպ մինչև պատերազմ թե խաղաղություն երկընտրանքը քննարկելը: Բանավիճելու նրանց ընդունակությունը, հռետորաբանությունը, ստեղծագործական ազատությունը, նպատակադրումները, ցույց կտան, թե որքանով են նրանք պատրաստ կատարել հասուն ընտրություն:
-Շնորհակալություն, այս ազդեցիկ հոգեբանական սեանսի համար: Տեղեկացնեմ, որ նախորդ զրույցում Ձեր առաջադրած հոգեբանական տեստ հարցին արդեն պատասխանել է շուրջ հարյուր հոգի, և մեծամասնությունը կանգ է առել առաջին տարբերակի վրա: Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ և այս պահին չեմ ուզում Ձեզ հարցել, որովհետև դա առնվազն կոպիտ ուղղորդում կլինի, քանի որ քվեարկությունը շարունակվում է:
Հ.Գ.-Մեր ընթերցողներին կրկին հիշեցնենք հոգեբանական գիտությունների թեկնածու Արմեն Բեջանյանի հարցը.
Ո՞րն է ավելի հեշտ.
1. Ձևավորել նպատակ և հաղթահարելով խոչընդոտներ՝ գնալ այդ նպատակի ետևից:
2. Ընտրել արդեն հռչակված նպատակներից մեկը և ընդառաջ գնալ դրան:
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
16:02 • 05.05.24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
08:28 • 06.05.24 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
21:35 • 05.05.24 Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում