Բոլոր կուսակցություններին, որոնք փորձում են գնել ընտրողի քվեն, կոչ եմ անում դադարեցնել, դա օրինական չէ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (տեսանյութ, մաս 2)

23:30 • 28.02.17



Ընտրություններին կիրառվող էլեկտրոնային նոր սարքավորումները կօգնեն, որ ընտրական գործընթացը լինի արդարացի, կապահովեն երաշխիքներ, որ տեղի չունենան խախտումներ, և մտահոգությունները, որոնք վերաբերում էին բազմակի քվեարկությանը, «կարուսելին», անձը հաստատող կեղծ փաստաթղթերին, նոր համակարգի առկայության պարագայում հնարավոր կլինի վերացնել: Tert.am-ի հետ ծավալուն հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Միաժամանակ, վերջինս նշեց, որ իրենք հաղորդումներ են ստանում այն մասին, որ արդեն իսկ փորձեր են արվում քվեներ գնելու: Դեսպանը շեշտեց, որ նման երևույթներն ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Միլսը խոսեց նաև այն լուրերի մասին, թե ընտրատեղամասերում տեղադրվող նկարահանող սարքերը նկարահանելու են ընտրողի կատարած քվեն և շեշտեց, որ նման բան հնարավոր չէ՝ կոչ անելով բոլորին ազատ արտահայտել իրենց կամքը: Ի դեպ, դեսպան Միլսի հարցազրույցի առաջին հատվածը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ կարող եք կարդալ այստեղ:

- Ձեր հրապարակային ելույթներում Դուք մտահոգություն եք հայտնում Հայաստանում կոռուպցիայի առկայության մասին: Մշտապես առաջարկներ եք ներկայացնում, թե ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Վերջերս, Ձեր ելույթներից մեկում, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերաբերյալ բավական կտրուկ արտահայտվեցիք, ինչը Հայաստանի իշխանությունները բավական փշոտ ընդունեցին: Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց պետք է սկսել, ի՞նչ չեն անում Հայաստանի իշխանությունները:

- Այո, Տիգրանուհի, Դուք իրավացի եք՝ ինձ մտահոգում է կոռուպցիայի խնդիրը, այն ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ մարդու իրավունքների, ժողովրդավարության և նաև ազգային անվտանգության հարցերում: Այս ամենը կարևոր է Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համատեքստում: Սրանք կարևորվում են մեր նպատակների տեսանկյունից, որը ունենք Հայաստանի հետ կապված, այսինքն՝ ժողովրդավար, բարեկեցիկ, հարևանների հետ խաղաղ ապրող: Ինձ համար ուրախալի է տեսնել, որ այս խնդիրը կարևորվում է կառավարության կողմից, նոր վարչապետ Կարապետյանի կողմից:

Մենք վարչապետի հետ հանդիպելու, զրուցելու առիթներ ունեցել ենք, փետրվարի 1-ի իմ այդ ելույթից հետո գնահատել ենք կոռուպցիայի դեմ պայքարում աշխատանքների ընթացքը՝ ինչ է իրականացվում, ինչով կարող ենք մենք օգտակար լինել այդ աշխատանքներում, ներկայացրել ենք մեր փորձը կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում, որովհետև դա մի երևույթ է, որն ամենուր կա: Ես տպավորված եմ անցած տարվա աշնանից վարչապետի, նրա ղեկավարած կառավարության կողմից ձեռնարկված մի շարք քայլերով: Խոսքը անօրինական հարստացման վերաբերյալ օրենսդրական դրույթի ընդունման մասին է, վարչական իրավախախտումների օրենսգրքում պատժամիջոցների խստացման մասին է, կախված այն դեպքերից, երբ պետական պաշտոնյաները սխալ տեղեկություններ են ներկայացնում իրենց գույքի հայտարարագրերում: Կառավարության աշխատանքների շրջանակում տարրերից մեկը հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքն էր։

Մեկ ու կես տարի առաջ մենք համաձայնության եկանք, պատրաստակամություն հայտնեցինք աջակցել հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքին՝ պայմանով, որ մեր աջակցությունը կախված կլինի խորհրդի ունեցած առաջընթացով: Մենք բոլորս՝ թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը, թե՛ մենք, ակնկալում էինք կոնկրետ առաջընթաց, արդյունքներ, բայց ակնկալիքներն ավելին էին, քան խորհուրդը կարողացավ ապահովել: Այնուամենայնիվ, հակակոռուպցիոն խորհրդի գործունեության շրջանակներում եղան զգալի քայլեր. Արդարադատության նախարարությունը կարողացավ հասնել անօրինական հարստացման մասին օրենքի ձևավորմանը, ինչը ողջունելի է, կարևոր:

Քանի որ առաջընթացը մեզ համար գոհացուցիչ չէր, միջոցները, որոնք նախատեսված էին հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու համար, ամբողջությամբ չեն հատկացվել: Փաստացի այդ միջոցների 90 տոկոսը դեռևս հաստատված չէ: Վարչապետն այժմ վերանայում է խորհրդի դերակատարումը, ցանկանում է, որ խորհուրդը շարունակի իր գործունեությունը: Ողջունելի է տեսնել վարչապետի և արդարադատության նախարարի ջանքերն ուղղված նրան, որ խորհրդի կազմում մեծանում է քաղաքացիական հասարակության ներկայացվածությունը: Ողջունելի են ջանքերը, որոնք ուղղված են խորհրդի աշխատանքը արդյունավետ դարձնելուն: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք մեր քննարկումների հիման վրա որոշել ենք, որ կերկարաձգվի ժամանակահատվածը, որի ընթացքում մենք կաջակցենք: Այժմ, դեռևս վերջնական որոշում կայացված չէ, սակայն, մենք քննության ենք առնում հնարավոր բոլոր տարբերակները՝ ինչպես կարող ենք աջակից լինել խորհրդին, ինչ նոր գաղափարներ, մոտեցումներ կարող են լինել մեր համագործակցության առումով:

Ուզում եմ ավելացնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը դժվար է, այն դյուրին գործ չէ: Երբեմն այն ենթադրում է, որ որոշումներ, քայլեր լինեն ամենաազդեցիկ մարդկանց դեմ, ինչը ենթադրում է կտրուկ գործողություններ: Դրա համար հարկավոր է, որ ամեն շարքային քաղաքացի իր աջակցությունն ունենա, որ ամեն մեկը պահանջատեր լինի կառավարությունից՝ թափանցիկ լինել: Կան կարևոր գործիչներ կառավարությունում, քաղաքացիական հասարակությունում, լրատվական դաշտում, ովքեր լծված են կոռուպցիայի դեմ պայքարի գործին և կարևոր է, որ նրանք զգան և ունենան շարքային քաղաքացու բարոյական ու քաղաքական աջակցությունը: Ինձ համար այս գործընթացում հուսադրող է, որ վարչապետի կողմից կա այս երևույթի դեմ պայքարելու քաղաքական կամք, իսկ հանրությունն ունի ցանկություն՝ աջակցելու կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործողություններին: Ուստի սա թույլ է տալիս ենթադրել, որ բոլոր նախապայմանները կան, որ աշխատանքները հաջողությամբ պսակվեն:

Իսկ մենք՝ որպես Հայաստանի բարեկամ, կհետևենք այս զարգացումներին, եթե տեսնենք, որ առաջընթաց չկա, առաջինը կլինենք, ով կասի, որ անհրաժեշտ է ավելին անել: Մենք մտահոգ ենք, ցանկանում ենք, որ առաջընթաց լինի:

- Հնարավո՞ր է, որ վարչապետի կողմից տարվող վերակազմավորման աշխատանքների արդյունքները չհամապատասխանեն Ձեր ակնկալիքներին, և առհասարակ չաջակցեք, չֆինանսավորեք այդ խորհրդի աշխատանքներին:

- Այն, թե ինչպիսին կլինի խորհրդի կառուցվածքը, կազմը, ՀՀ իշխանությունների, կառավարության որոշելիքն է: Եթե մենք կարողանանք որոշ ծրագրերի վերաբերյալ վարչապետի հետ համաձայնության գալ, պատրաստ կլինենք հակակոռուպցիոն խորհրդի ծրագրերին ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն ցուցաբերել: Այժմ այդ հարցերի շուրջ ենք խոսում:

- Երկու առաջարկ էիք ներկայացրել կառավարությանը՝ մեկը հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու մասին, մյուսը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անկախության ամրապնդման մասին: Կառավարությունից արձագանք կա՞:

- Ուրախությամբ ուզում եմ նշել, որ իմ առաջարկներին կառավարությունն արձագանքել է, երկխոսել ենք այս հարցերի շուրջ: Հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման հետ կապված, որը կիրականացներ կոռուպցիոն գործերի քննություն, դատական կարգով հետապնդման գործառույթ, կառավարությունից ասացին, որ ժամանակին նման մոտեցում դիտարկել են, բայց, ինչպես գիտեք, Հայաստանում այժմ կա Հատուկ քննչական ծառայությունը, որը զբաղվում է պետական հանցագործությունների քննությամբ, առանձին է դատախազությունից։ Նշվեց նաև, որ ՀՀ Սահմանադրությամբ որոշակի դրույթներ կան, տարանջատում, ուստի այս մոտեցման որդեգրումը սահմանադրորեն հնարավոր չէ: Ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողովին, ապա կառավարությունը փորձում է նրանց հնարավորություն ընձեռել քննությունների իրականացում իրականացնել միայն հայտարարագրերի հիման վրա: Էթիկայի հանձնաժողովի դերի ամրապնդման ուղղությամբ որոշակի քայլեր կառավարության կողմից արդեն իսկ ձեռնարկվում են: Ես ուրախ եմ, որ իմ առաջարկները ևս այս համատեքստում դիտարկվում են:

- Դուք կոռուպցիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջև եզրեր էիք տարել: Եթե ճիշտ եմ նկատել, ապա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության մասին Ձեր խոսքը խստացավ հենց ապրիլյան պատերազմից հետո: Երբ ասում եք, որ կոռուպցիան սպառնում է ազգային անվտանգությանը, նկատի ունեք Լեռնային Ղարաբաղի հակամարտությո՞ւնը:

- Երևի որոշ առումներով ավելի ճիշտ կլինի ասել, որ հակառակն է: ԼՂ հակամարտությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի սահմանները փակ են, ինչը հանգեցրել է նրան, որ փակվել են շուկաները, չկա մրցակցություն, որն էլ հնարավորություն է տվել օլիգարխներին որոշ ճյուղերում գերակա դիրք գրավել: Արդյունքում՝ մրցակցային հնարավորությունները նեղացել են: Նման պայմաններում երկրի իշխանությունները, դատական համակարգը պետք է առավել ուշադիր լինեն խնդիրների հետ կապված, որոնք մրցակցությանն են առնչվում, որոնց արդյունքում քաղաքացիները կարող են ավելի շատ վճարել սննդամթերքի, հագուստի համար:

Սա խոցելի է դարձնում իրավիճակը կոռուպցիայի տեսանկյունից: Սա բնորոշ չէ միայն Հայաստանին և ԼՂ-ին, ցանկացած իրավիճակում, որտեղ պատերազմ կա կամ պատերազմի սպառնալիք, ավելի շատ միջոցներ են ուղղվում պատերազմի սպառնալիքների դեմն առնելու համար, մեծանում է կոռուպցիոն ռիսկը: Այս պարագայում իշխանություններն ավելի մեծ պատասխանատվություն ունեն տնտեսությունը բաց, ազատ և ոչ կոռումպացված պահելու: Կոռուպցիան կարող է ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնալիք լինել, երբ արտաքին ուժերը կարող են ազդեցություն ունենալ որոշակի օղակներում, ոլորտներում: Մենք չենք ցանկանում, որ նման իրավիճակ լինի Հայաստանում: Մենք ուզում ենք, որ լինի ինքնիշխան Հայաստան, որը կարողանում է ինքն իր որոշումներն ընդունել:

- Դուք միացել եք Հայաստանում ընտրական նոր մեխանիզմների ֆինանսավորմանը: Ինչո՞ւ: Դուք կարծում եք, որ Հայաստանում հնարավոր է նոր, ավելի բարձր որակի ընտրություններ անցկացնել, քան նախկինո՞ւմ:

- Ուրախությամբ ուզում եմ նշել, որ եթե վարչապետն ու կառավարությունը ուզում են ի ցույց դնել իրենց կամքը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, լավագույնն այն կլինի, որ ապրիլին կայանալիք ընտրությունները լինեն ազատ, արդարացի: Հաշվի առնելով, թե ինչ մեծ կարևորություն ունեն այս ընտրությունները, որոնք առաջինն են խորհրդարանական համակարգի ներքո՝ մենք միացել ենք մեր մյուս գործընկերներին՝ ԵՄ-ին, Գերմանիային, Բրիտանիային, ՄԱԿ-ին, ապահովում ենք աջակցություն, որն ուղղված է ընտրողների նույնականացման սարքավորումների ձեռքբերմանը: Եվ այո, ես կարծում եմ, որ այն կարող է օգնել գործընթացին, որ այն լինի արդարացի, ապահովել երաշխիքներ, որ տեղի չունենան խախտումներ, և մտահոգությունները, որոնք վերաբերում էին բազմակի քվեարկությանը, «կարուսելին», անձը հաստատող կեղծ փաստաթղթերին, նոր համակարգի առկայության պարագայում հնարավոր կլինի վերացնել:

Այս տեխնոլոգիաներից բացի, կայացավ պայմանավորվածություն կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև, ինչը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ էր, երբ իշխանություններն ու ընդդիմությունը նստեցին սեղանի շուրջ և ընտրական գործընթացի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերեցին: Բացի այդ, ընտրություններից հետո կլինի ընտրողների ստորագրված ցուցակի հրապարակում, ինչը ընդդիմությանը հնարավորություն կտա համեմատել ու տեսնել արդյունքները: Այո, ես դրական կարծիք ունեմ այս տեխնոլոգիաների վերաբերյալ: Դրանք կարող են դրական փոփոխություն ապահովել:

Ուզում եմ անդրադառնալ ևս երկու հարցի, որոնք, կարծում, եմ հայ ընտրողի համար կարևոր են: Առաջինը. քվեարկության օրը նոր սարքավորումների կիրառումը հնարավորություն է տալիս նախկինում նկատված երևույթների համար՝ կեղծ անձը հաստատող փաստաթղթեր և այլն, երաշխիքներ ապահովել: Բայց դրանք վերաբերում են միայն բուն քվեարկության օրվան: Կարևոր է, թե ինչ է կատարվում դրանից առաջ՝ քարոզչության շրջանում: Մեզ հաղորդումներ են հասնում, որ փորձեր են արվում քվեներ գնել, փորձում են մարդկանցից ճշտել, թե ում են տալու իրենց ձայնը: Սրանք ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Բոլոր կուսակցություններին, ովքեր նման բան են անում, ուզում եմ կոչ անել, որ դադարեցնեն, դա օրինական չէ: Հայաստանի քաղաքացիներն ու ընտրողներն էլ պետք է այս երևույթների մասին փորձեն հաղորդումներ ներկայացնել ՄԻՊ-ին կամ ոստիկանությանը, որպեսզի այս երևույթները չպահպանվեն, որ ընտրությունները արդար անցնեն, թափանցիկ, իսկ դա բոլորի համար լավ կլինի:

Իսկ մինչ այդ, երբ նման հաղորդումներ են մեզ հասնում, կան դրանց վերաբերյալ ապացույցներ, մենք այդ հարցի շուրջ կհրավիրենք իշխանությունների կամ համապատասխան կուսակցությունների ուշադրությունը՝ շեշտելով, որ դա անօրինական է:

Երկրորդը. որևէ մեկը երբեք չի կարող իմանալ, թե ընտրողն ում օգտին կքվեարկի: Կան համապատասխան երաշխիքներ, որոնք ապահովում են քվեարկության գաղտնիությունը: Այս աջակցության շրջանակներում տեսանկարահանվող սարքեր են տեղադրվելու ընտրատեղամասում, և խոսակցություններ են շրջանառվում, որ դրանց միջոցով հնարավոր կլինի տեսնել, թե քվեախցում ում օգտին քվեարկեց ընտրողը: Նման բան հնարավոր չէ: Սրանք բարձր ճշգրտությամբ տեսանկարահանող սարքեր չեն: Դրանց տեղադրման նպատակը ամենևին էլ այն չէ, որ տեսնես, թե ում օգտին է քվեարկում ընտրողը:

Իմ բոլոր հայ բարեկամներին ուզում եմ կոչ անել, որ այս ընտրություններում ապահովված կլինի նրանց քվեների գաղտնիությունը, նրանք կարող են ընտրել ում ցանկանում են՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ որևէ այլ ընդդիմադիր ուժի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

15:06 • 19/09

Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ որևէ թեկնածուի կյանքին, առողջությանը ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել

14:58 • 19/09

Անհավանական դաջվածքներ, որոնց գաղտնիքը բացահայտվում է միայն ոտքերն ու ձեռքերը մեկնելու դեպքում (լուսանկարներ)

14:57 • 19/09

Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․Գ. Կոստանյանը՝ Yerevan today-ում խուզարկություն մասին

14:55 • 19/09

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

14:53 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

14:51 • 19/09

Գերմանիան դավաճանել է ազատության ու ժողովրդավարության ձգտող թուրքերին․ Դենիզ Յուջել

14:42 • 19/09

Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է անցկացվում

14:38 • 19/09

Իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու. Ն. Զոհրաբյան

14:36 • 19/09

Սեպտեմբերի 18-19-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք

14:35 • 19/09

ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել

14:33 • 19/09

«Ալաշկերտ»-«Փյունիկ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:29 • 19/09

Վորոնեժի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարում ողջ մնացած հայը պատմել է կատարվածի մասին (տեսանյութ)

14:24 • 19/09

Դատական իշխանության անկախության անհրաժեշտությունը միշտ է եղել՝ 10-15 տարի առաջ էլ, հիմա էլ, կարևորը՝ գործուն միջոցներ ձեռնարկվեն խնդրի կարգավորման համար․ Գ․ Կոստանյան (տեսանյութ)

14:23 • 19/09

Ինձ չէի ների, եթե մնայի անկյունում և անտարբեր լինեի տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

14:14 • 19/09

82-ամյա քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել

14:04 • 19/09

ԽՍՀՄ-ում տիրող մթնոլորտը՝ ամերիկացի պրոֆեսորի աշխատանքներում (լուսանկարներ)

13:49 • 19/09

Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, դատավիճիռ չէ․ Մանե Թանդիլյան

13:47 • 19/09

Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան

13:39 • 19/09

ԱՄՆ-ն և Ասադի ռեժիմը կարող են փորձել խափանել Իդլիբի շուրջ Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը․ Էրդողանի խորհրդական

13:35 • 19/09

«Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս

13:34 • 19/09

Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են Մոսկվա

13:33 • 19/09

Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում

13:28 • 19/09

Տավուշում հիմնվելու է նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն. Սուրեն Պապիկյան

13:28 • 19/09

Եմենում ավելի քան 5 մլն երեխա սովամահ լինելու վտանգի տակ է. Save the Children

13:10 • 19/09

Սպորտի նախարարությունն առաջակում է երեք մարզիկի ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

13:08 • 19/09

Դատախազությունը ԱՄՆ-ի իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Քևին (Քեմալ) Օքսուզին հանձնելու վերաբերյալ

12:57 • 19/09

Ռեալի նախագահը Լոպետեգիին. Նպատակը ՉԼ-ի եզրափակչում Բարսելոնային հաղթելն է Աթլետիկոյի ստադիոնում

12:53 • 19/09

Audi-ն ներկայացրել է e-tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

12:52 • 19/09

Եթե ՀՀ-ում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարում․ Գ․ Կոստանյան

12:44 • 19/09

5 մլն դոլար. The Weeknd-ին դատի են տվել Starboy հիթի «գողության» մեղադրանքով

12:37 • 19/09

Մենք ստեղծում ենք նորմալ հասարակություններ, որտեղ չպետք է լինեն երկրորդ դասի մարդիկ. ԵՄ դեսպանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող համաժողովին

12:34 • 19/09

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

12:26 • 19/09

Մասնագետները ներկայացրել են ընկճախտի 3 հիմնական նախանշան

12:22 • 19/09

Եթե մեր նկատմամբ հետապնդում իրականացվի՝ դա կապված է լինելու մեր գործունեության և քաղաքական հայացքների հետ. Հ. Նահապետյանը՝ պաշտոնյաների գաղտնալսման հետ կապված հետախուզումների մասին

12:21 • 19/09

Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները

12:19 • 19/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:16 • 19/09

2018-ի 8 ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ. ՊԵԿ պաշտոնյա

12:13 • 19/09

Անգլիայում սարդերը մի տարի վախեցրել են կնոջը գիշերային «օրորոցայինով»

12:09 • 19/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները

12:07 • 19/09

Շախմատի Հայաստանի հավաքականները Բաթումիում կմասնակցեն համաշխարհային 43-րդ օլիմպիադային

12:03 • 19/09

Դժվար է ասել՝ ինչ է ասել Մարությանն իր երեխայի ծննդյան ու Սարգսյանի ինագուրացիայի մասին, բայց 2012-ից ցույց է տվել դժգոհությունը. Վ.Կոստանյան

12:00 • 19/09

Կրթությունը պետք է ունենա ազգային ու հոգևոր նկարագիր. Էդուարդ Շարմազանով

11:58 • 19/09

ՀՀ նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ

11:46 • 19/09

1.3 մլն դոլար. Ferrari-ին պաշտոնապես ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)

11:29 • 19/09

Դուշանբեում անցկացված «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող

11:28 • 19/09

«Հիանալի զարգացում». Թրամփը ողջունել է Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդների միջև համաձայնությունների ձեռքբերումը

11:28 • 19/09

Թուրքիայում ազգայնականության դեմ միակ «հակաթույնը» մտավորականությունն է․ թուրք մտավորական

11:26 • 19/09

Լիվերպուլը 1961/62 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մեկնարկել է 6 անընդմեջ հաղթանակով

11:20 • 19/09

Իտալիայում ընտրել են երկրի ամենագեղեցիկ աղջկան (լուսանկարներ)

11:17 • 19/09

ԱԺ-ում մեկնարկել է պաշտոնյաների գաղտնալսումները քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի 1-ին նիստը (ուղիղ)

11:15 • 19/09

Բոլոր նման դեպքերը խոտագույնս կպատժվեն, սթափվե՛ք. մարզպետը դպրոցների տնօրեններին կոչ է արել անհիմն չմերժել աշխատանքի բաց մրցույթին դիմողներին

11:05 • 19/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների նախնական ցուցակից հանվել են 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան

11:05 • 19/09

Մելանյա Թրամփի էլեգանտ տեսքը՝ 4.000 դոլարանոց վերարկուով ու բարձրակրունկներով (լուսանկարներ, տեսանյութ)

10:56 • 19/09

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում

10:54 • 19/09

Տոտենհեմի գլխավոր մարզիչը լրագրողներին մեղադրել է իր ֆուտբոլիստների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

10:50 • 19/09

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 49 մլն դրամի վնաս

10:45 • 19/09

Չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա. ԵԹԿՊԻ ռեկտոր (թարմացվող)

10:45 • 19/09

«Ժամանակ». Զգուշացում Բաքվին. Հայաստանը պատրաստ է պատերազմի

10:31 • 19/09

«Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով հանձնաժողովում աշխատելու հավակ­նություն է ունեցել Է. Մարուքյանը, բայց Լ. Նազարյանը ներկայացրել է «ՔՊ» անդամների

10:30 • 19/09

Ֆորթ Թրամփ. Լեհաստանի նախագահն առաջարկել է երկրում ամերիկյան ռազմաբազա ստեղծել ու այն կոչել Թրամփի անունով

10:29 • 19/09

ՊՍԺ-ի պաշտպանը «Լիվերպուլից» կրած պարտության մասին. Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել

10:14 • 19/09

Փաշինյանի համար իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ, չկա ոչ մի թիմ, չկա նպատակ ու ժամանակացույց. Ստեփան Դանիելյան

10:14 • 19/09

Բուֆերային գոտիների ստեղծում, միջուկային փորձարկումների սառեցում. ինչ են պայմանավորվել Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդները Փհենյանում

10:12 • 19/09

«Ժամանակ». Կառավարությունն էականորեն կխստացնի փոքր ՀԷԿ-երի կառուցման հա­մար տրվող լիցենզիաների պայ­մանները

10:08 • 19/09

Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ–ի դիրքորոշումներն ընտրական գործընթացի վերաբերյալ

10:03 • 19/09

«Հրապարակ». Ա. Թորոսյանի 2 «մարդիկ» կոնֆլիկտի մեջ են մտել, որի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին կից պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն ազատվել է աշխատանքից

10:01 • 19/09

Թուրքիան 250.000 դոլարով «վաճառում» է երկրի քաղաքացիությունը

10:00 • 19/09

Ձեր երազանքների բնակարանը Ինեկոբանկի հետ

09:54 • 19/09

Ռուսաստանի հարավում ավելի քան 3.500 զինծառայող տագնապով բերվել է մարտական պատրաստության

09:44 • 19/09

ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

09:44 • 19/09

Թուրքիայում Աթաթուրքի արձանի մոտակայքում տեղադրված բիոզուգարանը զայրացրել է տեղացիներին

09:42 • 19/09

Վարչապետի որոշմամբ՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել

09:31 • 19/09

«Ժողովուրդ». Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերության կատարած շինաշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել

09:24 • 19/09

ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով

09:18 • 19/09

«Հրապարակ». Նախորդ ընտրությունների ընտրակեղծարարները, ձայն բերողները, թաղային հեղինակություններն այս անգամ մնացել են «անտեր»

09:01 • 19/09

«Ժողովուրդ». Դաշնակիցներ կորցնելու ծանր հետևանքները. Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ

08:38 • 19/09

«Ժողովուրդ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները

08:20 • 19/09

«Ժամանակ». ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապե­տի թեկնածուի փնտրտուքների մեջ է

07:54 • 19/09

Երևանում և 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:44 • 19/09

Ավարտվել է 3-րդ միջկորեական գագաթնաժողովը. ԿԺԴՀ-ն ու Հրվ. Կորեան ռազմական ոլորտում համաձայնագիր են կնքել

07:26 • 19/09

ՌԴ-ն ու Չինաստանը դասվել են ԱՄՆ-ի կիբերանվտանգությանը սպառնացող հիմնական վտանգների շարքին

06:43 • 19/09

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ. shamshyan.com

06:33 • 19/09

Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ

05:57 • 19/09

Փհենյանում մեկնարկել է միջկորեական բանակցությունների երկրորդ փուլը

05:26 • 19/09

Մեքենայում արգելափակված արջի «փախուստի» տեսանյութը համացանցում է հայտնվել

04:42 • 19/09

Թրամփն առաջարկել է պատ կառուցել Սահարա անապատում

04:18 • 19/09

Ավտովթար Երևանի Սարալանջի փողոցում. կա վիրավոր. shamshyan.com

03:54 • 19/09

Պենտագոնի ղեկավարը հերքել է պաշտոնը լքելու մասին լուրը

03:18 • 19/09

Վենեսուելան հիանում է Պուտինի առաջնորդական հատկություններով. Մադուրո

02:52 • 19/09

ՀՀ ԶՈՒ-ի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյան

02:31 • 19/09

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը տեղափոխվում են Չիկագո

02:03 • 19/09

Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

01:26 • 19/09

Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

00:54 • 19/09

ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)

00:50 • 19/09

ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ

23:55 • 18/09

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

23:53 • 18/09

Իսրայելի օդուժի գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը. Պուտին

23:50 • 18/09

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը